Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով վերջին շրջանում պայքարում էր քաղցկեղի դեմ, երիկամային անբավարարության պատճառով շտապ տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, հաղորդում է El Nuevo Herald պարբերականը:
«Նրա առողջական վիճակը բավական ծանր էր, երբ տեղափոխվեց մեզ մոտ, ուստի որոշում կայացված անհապաղ բուժում սկսել»,- հաղորդել է պարբերականի աղբյուրները:
Վենեսուելայի տեղեկատվության նախարար Անդրես Իզարան, սակայն, հերքել է այս տեղեկությունները` հաղորդագրություն թողնելով Twitter-ի իր միկրոբլոգում:
«Բուժման կարիք ունեցող միակ մարդիկ Nuevo Herald-ի լրագրողներն են, բայց իրենց ոչ թե հիվանդանոց է պետք տանել, այլ հոգեբուժարան», – գրել է Իզարան` առանց այլ մանրամասներ ներկայացնելու:
Նշենք, որ շաբաթ օրը Չավեսը ելույթ ունեցով` վստահեցնելով վենեսուելացիներին, որ ինքն առողջ է և ավարտել է քաղցկեղի բուժման քիմիոթերապիայի 4-րդ փուլը: