Շվեդիայի դատարանը արգելել է երկրից արտաքսել Եվրամիության անդամ այլ երկրների քաղաքացիություն ունեցող մարմնավաճառներին:
Օրենքը կիրառվելու է նախևառաջ այն մարմնավաճառների նկատմամբ, որոնք Շվեդիայում են գտնվում 3 ամսից ոչ ավել, հենց այսքան ժամանակ է տրամադրվում եվրոպացիներին Եվրամիության անդամ ցանկացած երկրում մնալու համար, ուր նրանք ժամանում են որպես արտասահմանցի: Սեքս-ինդուստրիայի ոչ եվրոպացի ներկայացուցիչները նախկինի պես հայրենիք են ուղարկվելու:
Նշենք, որ Շվեդիայում թույլ է տրվում սեքսուալ ծառայություններ մատուցել, սակայն օգտվել դրանցից չի կարելի: Բացի այդ, արգելվում է կավատությունը: Մինչ այժմ ոստիկանությունը հաճախ արտաքսում էր եվրոպացի մարմնավաճառներին` հայտարարելով, որ նրանք հասարակության համար վտանգ են ներկայացնում: Դատարանը, սակայն, վճռեց, որ մեծ կարևորություն ունի ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին ազատ տեղաշարժման հնարավորություն ընձեռելը: