20-ամյա վիետնամուհի Նգուեն Տհի Ֆիոնգը ընդամենը մի քանի օրերի ընթացքում ծեր կնոջ կերպարանք է ընդունել: Մասնագետները չեն բացառում, որ պատճառը ծովային ուտեստների նկատմամբ առաջացած օրգանիզմի սուր ալերգիկ հակազդեցությունն է, գրում է The Daily Mail-ը:
Տուժածի խոսքով` մաշկի հետ կապված խնդիրները սկսվել են 2008 թվականին: Հենց այդ ժամանակ նրա դեմքը սկսել է փքվել, սակայն միայն հիմա են բժիշկները հանձն առել օգնել կնոջը: Սկզբում նրանք չէին հավատում, որ պատմությունն իրական է, սակայն հիվանդի ամուսինը հաստատել է, որ նա իր կինն է:
Կինը փորձել է իր ուժերով բուժվել և դեղատնից դեղահաբեր է գնել: Դրանք օգնել են մի փոքր մեղմել քոսը, իսկ ժողովրդական բժշկության մեթոդներն էլ թույլ են տվել ազատվել ցանից, իհարկե, դրանից հետո մաշկը սկսել է թուլանալ և ձևափոխվել: Ժողովրդական բժշկության ծերության դեմ պայքարող միջոցները նույնպես չեն օգնել:
Որոշ մասնագետներ կարծում են, որ բուժման ժողովրդական մեթոդներն են նման արդյունքի հանգեցրել: Չի բացառվում նաև, որ երկար ժամանակ հորմոններ պարունակող դեղահաբերի օգտագործումն է նման հետևանքների հանգեցրել: Դրանք կարող են մեծացնել այլ դեղամիջոցների ազդեցությունը` միաժամանակ խթանելով մաշկի հազվագյուտ հիվանդության զարգացումը:
Հենց այդ պատճառով էլ տուժել է կնոջ դեմքի մաշկը, ու ողջ մարմինը: Միաժամանակ խանգարումը չի ազդել դաշտանային ցիկլի, մազերի, ատամների, աչքերի և գիտակցության վրա: Բժիշկները պնդում են, որ ճիշտ բուժման դեպքում նրանց կհաջողվի վերականգնել մաշկի նախնական վիճակը 50-70 %-ով, իսկ լազերի միջոցով հնարավոր կլինի վերացնել մարմնի ծալքերը: