Ինչպես է ստում պաշտպանության նախարարությունը
Պապիկյանը չի հաշվել հրամանատարի կողմից սպանված պայմանագրայինի, արձակուրդի ժամանակ կախված զինվորի, «ինքնասպան եղած» սահմանապահների․․․
Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով
Ռուս-ուկրաինական պատերազմը նոր ռեկորդներ է սահմանում
Ինչ պատահեց պատանի պիոներների հետ
Անցորդ — Երբ մահացաք, ես լացում էի: / Տիտո — Ես նույնպես: / Անցորդ — Շատ շուտ մահացաք: / Տիտո — Համաձայն եմ:
Մարզպետը կասեցրեց հանքափորների ցույցը Երևանի կենտրոնում
«Մեր ձենը հողի տակից է գալիս, մեզ չեն լսում»
Դեպի Արևելք
90-ականների ռետրոսպեկտիվ Բեռլինի 76-րդ կինոփառատոնը մեկնարկել է փետրվարի 12-ին։ Հետհայաց ցուցադրությունները նվիրված են իննսունականների կինոյին։ Ծրագրում ներառված են Շանթալ Ակերմանի, Վերներ Հերցոգի և Ուլրիկե Օթինգերի «ճամփորդական» ֆիլմերը՝ «Արևելքից» (From the East, 1993), «Զանգեր խորքից» (Bells from the Deep, 1993), «Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից» (Johanna D'Arc of Mongolia, 1989)։ Արևմտյան նշանավոր ռեժիսորները 90-ականներին բացահայտում էին նոր-նոր ապաշրջափակված «արևելքը»։ Նրանց ճանապարհները հատում էր ոչ միայն աշխարհագրությունը։ Հերցոգը Նոր գերմանական կինոյի երեք հենարաններից մեկն է, Օթինգերը՝ նույն շարժման ավելի մարգինալ, բայց ինքնատիպ մաս: Ակերմանի «Ժաննա Դիլմանը» վերջերս հռչակվեց «բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ»․ գլխավոր հերոսուհուն մարմնավորած Դելֆին Սեյրիգը իր վերջին դերը խաղացել է հենց Օթինգերի «Ժաննա դ՛Արկում»։ Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը հավասարապես կարևորում էր վավերագրականն ու խաղարկայինը, և երեքն էլ մեծ ներդրում ունեն ֆիլմ-էսսե ժանրի ձևավորման մեջ: 1 Շանթալ Ակերմանի «Արևելքից» ֆիլմը ճամփորդական օրագիր է․ երթուղին սկսվում է նոր-նոր միավորված Գերմանիայից, անցնում Լեհաստանի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի տարածքով և հասնում (չ)իրադարձությունների հիմնական վայր՝ ձմեռային Մոսկվա: Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ Ֆիլմը կառուցված է մասնավորի և հանրայինի, բնակարանային ու փողոցային տեսարանների համադրման և հակադրման շուրջ։ «Սյուժե» չկա, չի բեմադրվում «իրավիճակ», ռեժիսորը շփման չի գնում կինոխցիկի առջև հայտնված մարդկանց հետ։ Մի պահ զգացողություն է առաջանում, որ կերպարներից մեկը «կնկատի» կամերան և կսկսի պատմել իր պատմությունը: Բայց մարդիկ շարունակում են ներկլանված վերարտադրել արարողություններ՝ թեյ խմել, սնվել, հագնվել, դաշնամուր նվագել։ Նրանք արթուն են կամ քնած, և ինչ-որ բան է կատարվում օրերի և գիշերների, ցանկությունների և մտքերի արանքում։ Գլխավոր հերոսը անգործությունն է, ինչպես Ակերմանի շատ այլ ֆիլմերում: Կանգառներում ու կայարաններում մարդիկ հերթ են կանգնում, որ սպասեն։ Կամերայի դանդաղ թրևելինգը նկարում է անժամանակության մեջ հայտնված տասնյակ, հարյուրավոր դիմանկարներ: Ավտոբուսը արդեն մի քանի ժամ ուշանում է։ Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ Հանդիսատեսը նույն սպասողական վիճակում է հայտնվելու, եթե ակնկալի սովորական պատում տեսնել։ Ակերմանը ստեղծում է զննողական «համր կինո»: Երբեմն այն ցուցադրվում է նույնիսկ կենդանի երաժշտական նվագակցությամբ, չնայած ֆիլմի բնական ձայնային լանդշաֆտն ինքնին տպավորիչ է։ Համերգասրահում թավջութակահար Նատալյա Չախովսկայա մենակատարությունը՝ Չայկովսկու սյուիտը, հակադրվում է ռեստորանային երգչախմբի ելույթին, բացօթյա դիսկոտեկի աղմուկը հանդիպում դատարկ փողոցների լռությանը: 2 Համաշխարհային կինոյի մեծ ճանապարհորդ Վերներ Հերցոգի «Զանգեր խորքից» ֆիլմը բաղկացած է Ռուսաստանում հավատքի և սնահավատության մասին պատառոտ էսքիզներից։ Սիբիրցի շամանը բուժիչ ըմպելիք է պատրաստում; կախարդ Յուրի Տարասովը դիվահար կանանց մարմիններից վտարում է չար ոգիներին; Սերգեյ Անատոլյևիչ Տորոպը իրեն համարում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը․ նա թափառում է հանրակացարաններով և այցելում ընչազուրկներին; բուժարար էքստրասենս Ալան Վլադիմիրովիչ Չումակը ձեռքերի արտահայտիչ շարժումներով տիեզերական էներգիա է փոխանցում համերգասրահում հավաքված մարդկանց: Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ Էքստրասենս Չումակի «դիրիժորությունը» տեսողական հանգավորում է ստանում ժամհար Յուրի Յուրյևիչ Յուրյևի շարժումներում: Առաջ նա կինո էր ցույց տալիս, հիմա զանգ է զանգում՝ իր գործը համարելով արվեստ, մի նոր կրոն իր քրմերով ու նահատակներով: Միջնադարյան Ռուսաստանում Սուրբ «Յուրիի օրը» գյուղացիներն իրավունք ունեին մի կալվածատիրոջից անցնել մյուսին։ Ժամհարը մարմնավորում է ժամանակների ու տերերի արանքում հայտնված երկիրը։ Համընկնող անուն-ազգանուն-հայրանունով տղամարդն ինքն իր համար և՛ հայր է, և՛ ընտանիք․ ծնողներ չունի, ոչինչ չգիտի նրանց մասին, ենթադրվում է, որ նրանց կա՛մ Ստալինն է սպանել, կա՛մ Մեծ պատերազմը։ Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ Գյուղացի մի կին վկայում է պոչավոր-պոզավոր դևի հետ իր առերեսման մասին: Մյուսը պատմում է, որ վայրի խոզը հարձակվել է իր վրա. կատաղության դեմ պատվաստումը չի պաշտպանել առասպելական աշխարհայացքից: Մարդիկ ապրում են կիկիմորաներով և վիշապներով շրջապատված: Նրանք դեռ փնտրում են Կիտեժ անտեսանելի քաղաքը, որն իր բնակիչներով հանդերձ սուզվել է Սվետլոյար լճի մեջ՝ թաթար-մոնղոլական հարձակումներից փրկվելու համար, և մինչ օրս մնում է այնտեղ՝ հասանելի միայն մաքուր սիրտ ունեցող մարդկանց: Հերցոգը պատկերում է ուխտագնացներին, որոնք ամռանը չոքեչոք պտույտներ են անում լճի շուրջ, իսկ ձմռանը սողեսող շարժվում են բարակ սառույցի վրայով, որ հասնեն լճի կենտրոն և տեսնեն ջրի տակն անցած քաղաքը: Ուխտավորներից մեկը հոգևոր երանության մեջ զննում է լճի խորքը: Ֆիլմի մասին պատմելիս՝ Հերցոգը փորձում է դեսակրալիզացնել պատկերված ծեսերը, վերադարձնել դրանց առաջնային իմաստը: «Ծնկաչոք հավատացյալները» անտառասունկ հավաքողներ են, «սառցակալած ուխտագնացները»՝ տեղացի հարբեցողներ, որոնց վարձել է ռեժիսորը: «Զննողն» ուղղակի քնած է փորի վրա պառկած: 3 Չորս կանայք՝ ֆրանսիացի ազգաբանը, ամերիկացի երգչուհին, գերմանացի ուսուցչուհին և իր առաքելությունը դեռ չգտած երիտասարդ Ժաննան, տրանսսիբիրյան էքսպրեսով մեկնում են Հեռավոր Արևելք։ Նրանց ուղեկցում են հրեա հանրահայտ երգիչը, ռուս գեներալը և նրա ադյուտանտը, վրացական երգչախումբը։ Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ Ուլրիկե Օթինգերի «Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից» ֆիլմում ցարական ժամանակներից գործող կառաշարը վերածվել է անհեթեթ բաբելոնյան աշտարակի. լեզվից լեզու անցնելով՝ հերոսները կիսվում են հիշողություններով, տարօրինակ պատմություններով և երգերով: Հանկարծ գնացքը կագնում է ճանապարհի մեջտեղում, և ճամփորդ կանայք դառնում են մոնղոլական մայրիշխանական ցեղի գերիները: Առևանգումը բոլորովին նման չէ առևանգման․ հարգալից և հաստատակամ հրավեր է՝ փոխադարձ նվերներով, առաջարկ, որը հնարավոր չէ մերժել: Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ «Գերևարման» պահին ազատ են արձակվում կամերան և ֆիլմային տարածությունը։ Գնացքի արհեստական աշխարհը, որտեղ նույնիսկ պատուհաններից բացվող տեսարանն էր թվում կեղծ, մնում է անցյալում: Հարմարավետ հերմետիկ կուպեից և վագոն-ռեստորանից հետո տափաստանի անծայրածիր բնապատկերը լրիվ ուրիշ աշխարհի էֆեկտ է ստեղծում. նման է բաց տիեզերք դուրս գալուն: Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ Իր հերոսների պես՝ Օթինգերը սիրով և քնքուշ հիացմունքով է հետևում տեղացիների նիստուկացին։ Անուսում քոչվորներին փնովող ռուս գեներալը դեռ նախորդ կանգառում իջել էր գնացքից: Ֆիլմում պատկերվում է «Ծամ» պար-միստերիան։ Օթինգերի տեսախցիկը ծեսը դարձնում է պերֆորմանս։ Դարերի ավանդույթը ներկայանում է որպես ժամանակակից արվեստ։ Սա ոչ թե «թարգմանության» փորձ է, այլ ակնարկ կամ հիշեցում, որ ցանկացած մշակույթ ինչ-որ իմաստով արհեստական է։ Ալեքսանդր Մելյան Սինեսկոպ կոլեկտիվ
Տեսչությունը արթնացավ, մարզպետարանը դավաճանեց․ գործադուլը Ախթալայում շարունակվում է
«Աշխատավորները հետ չեն կանգնելու։ Գործադուլը շարունակվում է, եթե պետք լինի՝ այլ հանքափորներ էլ կմիանան Ախթալայի ընկերներին»
Քաղծառայողները չէին սպասում, որ իրենց էլ կգցեն
Հունվարին գազ չունենալու պատճառով բնակարանների կոյուղին է սառել ու պայթել։ Կոյուղաջուրը լցվել է առաջին և երկրորդ հարկի բնակարանները..
Խաղաղության մրցանակից հետո Բաքուն ծանր դատավճիռներ է տվել հայ գերիներին
Բաքվի դատարանը ԼՂ նախկին պաշտոնյաներին դատապարտել է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման..
Մի անգամ Չավեսն ինձ ասաց․ «Ահավոր նեղված եմ»
Եթե Ռոդրիգեսը ինչ-որ պահի հրաժարվի խաղալ խաղի կանոններով, Թրամփը գուցե անտեսի դա, Ռուբիոյի ճամբարը՝ ոչ։
Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է
Ախթալայի հանքի պարագայում միշտ էլ աշխատանքի չներկայանալու «հարգելի», այսինքն՝ օրենքով սահմանված պատճառ կա։
Մինեսոտան դիմադրում է միգրանտների որսին
Ֆեդերալները բիրտ ուժ են կիրառում թե՛ միգրանտների, թե՛ նրանց «պաշտպանների» հանդեպ՝ ձերբակալում են, ջարդում մեքենաները, արցունքաբեր գազ փչում դեմքներին..
Ռոջավայի անկման պատճառները
Ինչո՞վ է պայմանավորված քրդական ինքնավարության ձախողումը, և ի՞նչ պայմաններում է ընթանում համընդհանուր մոբիլիզացիան