Վրաստանի Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն, 2006-2011 թթ. նշանավորվել են երկիր ժամանող արտասահմանյան այցելուների թվի կայուն աճով: Ընթացիկ տարվա տոկոսային հարաբերակցությունը 4%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այցելուների քանակով առաջատարն է Հայաստանը: Հայաստանին հաջորդում են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Եվրամիության երկրները, Ուկրաինան և Իրանը:
Այս երկրներին հաջորդում են Իսրայելը, Հունաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Բելառուսը, Չեխիան, Նիդերլանդները, Իսպանիան, Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Լիտվան և Բելգիան:
Միևնույն վիճակագրական տվյալների համաձայն, Վրաստան այցելությունների տեսանկյունից առավել ակտիվ ամիսներ են համարվում հունվարը, հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը:
Ընթացիկ տարվա ընթացքում` նոյեմբերի 1-ի դրությամբ, Վրաստանի սահմանն անցել է 2, 919,897 մարդ, հայտնում է «Georgiaonline»-ը: