Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կողմ է հանդես գալիս ղարաբաղյան հիմնախնդրի` միայն խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակին` միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան: Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսելիս հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը:
Նրա խոսքով` Ուկրաինան պատրաստ է նպաստել հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, մասնավորապես, 2013 թվականին այս երկրի կողմից սույն կառույցի նախագահությունը ստանձնելու համատեքստում: