Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Տիգրան Սարգսյանի համար անսպասելի էր iPad-ով խաղացող նախարարի մասին հարցը

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Տիգրան Սարգսյանի համար անսպասելի էր iPad-ով խաղացող նախարարի մասին հարցը

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկվելու փաստը:

Նա նշել է միայն, որ այդ հարցի պատասխանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հնչեցրել է նիստերի դահլիճում՝  Քրեական օրենսգրի 118 հոդվածի հիման վրա (ծեծ) ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, և պետք է սպասել այդ քրեական գործի ավարտին, որից հետո կտրվեն գնահատականներ:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողը նշել է, որ այսօր պետական բյուջեի քննարկման ժամանակ իրենց հեռուստաընկերության տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Էներգետիկայի նախարար Արմեն Մովիսիյանը iPad-ով խաղ խաղում, և հարցրել վարչապետին, թե ինչպես է վերջինս վերաբերում այդ փաստին:

«Ես կպարզեմ, ինձ համար անսպասելի էր ձեր հարցը», – ասել է Տիգրան Սարգսյանը: