Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն: