Դերասանուհի, երգչուհի և 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոյի երիտասարդ տարիների լուսանկարների հավաքածուն 352 հազար դոլար է բերել Կալիֆոռնիայում տեղի ունեցած աճուրդի կազմակերպիչներին: Բացի լուսանկարներից, գնորդը ստացել է նկարների ժապավենները և կարող է տնօրինել դրանք այնպես, ինչպես ցանկանում է:
Դերասանուհու նկարներն արվել են 1946 թվականին, երբ նա դեռ 20 տարեկան էր և սև վարսեր ուներ: Հոլիվուդում աղջկա համար ֆոտոշարք էր կազմակերպել Ջոզեֆ Ջասգուրը:
Մոնրոյի նկարները վաճառվել էին լուսանկարչի ընտանիքի կողմից` Ջասգուրի մահից հետո (լուսանկարիչը մահացել է 2009թ.) նրա պարտքերը մարելու համար: