«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քարոզարշավ: Կոալիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ Երևանում հնարավոր է տեսնել մի շարք ավտոբուսներ /33 և 36 երթուղու/, որոնց վրա արտաքին գովազդ է փակցված:
Գովազդը պարունակում է թեժ գծերի համարներ ընտանեկան և սեռական բռնության զոհերի համար: Բռնության ենթարկված անձիք կարող են անվճար և պահպանելով անանունությունը զանգահարել թեժ գծերին` ստանալով համապատասխան աջակցություն: