Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մահացավ Հյուսիսային Կորեայի բռնապետը. թագն անցնում է ոչ կանացի կրտսեր որդուն

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մահացավ Հյուսիսային Կորեայի բռնապետը. թագն անցնում է ոչ կանացի կրտսեր որդուն

1994 թվականից Հյուսիսային Կորեան ղեկավարող «հզոր առաջնորդ» Կիմ Չեն Իրը մահացել է, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստաալիքը: Պաշտոնական տվյալների համաձայն, նա մահացել է դեկտեմբերի 17-ին` տեղի ժամանակով 08:30-ին` իր հայտնի զրահապատ գնացքով երկրում իրականացվող տեսչական այցի ժամանակ: Այս գնացքով նա ճամփորդում էր, քանի որ անվտանգության նկատառումներով վախենում էր ինքնաթիռով թռչել:

69-ամյա Կիմ Չեն Իրը մահացել է «հոգեկան և ֆիզիկական գերհոգնածության պատճառով, որը պայմանավորված էր հանուն հայրենիքի տարվող աշխատանքներով», հայտնում է հյուսիսկորեական պաշտոնական գործակալությունը:

AP գործակալության տվյալներով, հյուսիսկորեական առաջնորդը շաքարախտով և սրտային հիվանդությամբ էր տառապում: Սակայն առողջության մասին քիչ էր մտահոգվում, շատ էր ծխում `նախընտրելով ավելի թունդ սիգարներ, և պարբերաբար կոնյակ էր օգտագործում:

ԿԺԴՀ-ի ղեկավարի մարմինը տեղափոխել են Պխենյանում գտնվող Կիմուսանսկ հուշահամալիրի պալատ (Կիմ Իր Սենի դամբարան): Սգո արարողությունները երկրում սկսվել են դեկտեմբերի 17-ին և կշարունակվեն մինչ դեկտեմբերի 29-ը: Այս ընթացքում ԿԺԴՀ-ն չի ընդունի արտասահմանյան պատվիրակություններ, բացի դա արտասահմանցիներին չի թույլատրվելու մոտենալ հուղարկավորության արարողության վայրին:

Հյուսիսկորեկան առաջնորդի մահվան մասին լուրերը վայրկյանական արձագանք են գտել Սեուլում: Հարավային Կորեայի իշխանություններն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Հանրապետության նախագահ Լի Մեն Բակը հետաձգել է բոլոր ծրագրված միջոցառումները:

Կիմ Չեն Իրի հուղարկավորության արարողության կազմակերպիչն է նրա կրտսեր որդին և մահացած առաջնորդի թագաժառանգ Կիմ Չեն Ինը: ԿԺԴՀ-ի իշխանությունը ամբողջությամբ նրա ձեռքն է անցել: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես կընթանա իշխանության փոխանցման գործընթացը:

Կիմ Չեն Իրի կրտսեր որդու մասին քիչ բան է հայտնի, անգամ հարաբերական են նրա ծննդյան թվի մասին տեղեկությունները ԶԼՄ-ներում: Տարբեր աղբյուրների համաձայն, նա ծնվել է կամ 1983-ին կամ 1984-ին: Հանդիսանում էր Կիմ Չեն Իրի և  նրա երրորդ կնոջ`բալետի պարուհի Կո Են Խիի որդին:

Որպես թագաժառանգ կրտսեր որդու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ավագ որդին` Կիմ Չեն Նամը, կորցրել է հոր վստահությունը, երբ դեռևս 2001 թվականին բռնվել էր Ճապոնիայում Դոմնիկյան Հանրապետռության քաղաքացու կեղծ անձնագրով: Նա այն ժամանակ ցանկացել էր Տոկիոյի «Դիսնեյլենդ» այցելել: Կիմ Չեն Իրը նաև կարծում էր, որ ավագ որդին շատ է տարված արևմտյան մշակույթով:

Իսկ Կիմ Չեն Իրի միջնեկ որդին` Կիմ Չեն Չխոլը, տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի ժամանակ չափից շատ կանացի հորմոններ են արտադրվում:

Կիմ Չեն Իրի նախկին խոհարարը իր հուշերում նշում է, որ հյուսիսկորեական առաջնորդը միջնեկ որդուն չափից շատ կանացի էր համարում: