Home / Հայաստան / Kodak-ը հայտարարել է սնանկացման մասին

Kodak-ը հայտարարել է սնանկացման մասին

Լուսանկարչական տեխնիկայի ոլորտի պիոներ, ամերիկյան Eastman Kodak ընկերությունը ԱՄՆ օրենսգրքի 11 հոդվածի` սնանկացում, համաձայն վարկատուներից պաշտպանվելու մասին հայտարարություն է արել, հայտնում է BBC-ն:

Kodak-ն արդեն մի քանի տարի է` կորուստներ ունեցող ընկերություն է համարվում, որի արդյունքում բորսայում ընկերության բաժնետոմսերը անընդհատ էժանանում են:

Kodak-ը նաև հայտարարել է 18 ամսով Citigroup-ից 950 մլն դոլարի վարկ վերցնելու մասին: