Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է, ուզում է կրկին պատգամավոր դառնալ

Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է, ուզում է կրկին պատգամավոր դառնալ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Նա հրաժարվել է ասել, թե որ ընտրատարածքում է առաջադրվելու: Նշենք, որ 2007-ին Հայրապետյանը ընտրվել էր Ավան համայնքից:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ասուլիսների ժամանակ հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին` նշելով, որ Ազգային ժողովը «իր տեղը չէ»: