Թուրքիայի խորհրդարանում Մուշ քաղաքից ընտրված քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիր Սաքըքը առաջարկել է Թուրքիային Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին հայերենով կամ քրդերենով գրված երգով մասնակցել:
Ընդգծելով այն փաստը, որ վերջին տարիներին հայտնի մրցույթում Թուրքիան ներկայացնում էին անգլալեզու ստեղծագործություններ կատարող արտիստներ, նա նշել է, որ անգամ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի անգլերենը կարելի է հանգիստ փոխարինել քրդերենով կամ հայերենով, հայտնում է Regnum-ը` հղում կատարելով Haberler-ին:
Նրա կարծիքով` եթե Թուրքիայի ներկայացուցիչը «Եվրատեսիլում», օրինակ, քրդերենով երգ կատարի, դա լուրջ մեսիջ կլինի աշխարհին:
Բաքվում կայանալիք առաջիկա Եվրատեսիլին Թուրքիան անգլալեզու «Love Me Back» երգով կներկայացնի հրեական ծագում ունեցող ջազ կատարող Ջան Բոնոմոն: