Մարտի 20-ին, ժամը 01:05-ին Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով տուժած՝ տարբեր աստիճանի այրվածքներով ու սուր շնչառական խնդիրներով բժշկական կենտրոններ տեղափոխված Իրանի ինը քաղաքացիներից մեկն ու նրանց օգնություն ցուցաբերած Վահե Միրաքյանը այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Իրանի մնացած 8 քաղաքացիներին արդեն դուրս են գրել Երևանի տարբեր հիվանդանոցներից: Նշենք, որ, ՀՀ ոստիկանության համաձայն, «Ալեն-Էլեն» ակումբում նռնակ է պայթեցվել, իսկ պայթեցնելու մեջ մեղադրվող Վարդան Դեմիրճյանը ժամը 08:00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրա մոտ հայտնաբերվել է նաև գաղտնի փականով նռնակ:
«Երեկոյան շմոլ գազի թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի հինգ քաղաքացիներ՝ 3 աղջիկ, 2 տղամարդ ու 33-ամյա Վահե Միրաքյանը, ով, իրանցիների քաղաքացիների հավաստմամբ՝ հյուրանոցում բռնկված հրդեհի ժամանակ ամենամեծ օգնությունն է ցուցաբերել իրենց՝ դուրս բերելով նրանց հրդեհվող սենյակներից: Հրդեհի հետևանքով թթվածնային քաղցով մեր կենտրոն տեղափոխված բոլոր 6 տուժածներն էլ ստացել են առաջին բուժօգնություն: Իրանիցիները առավոտյան դուրս են գրվել, իսկ Միրաքյանը մնալացել է բժիշկների հսկողության տակ: Այս պահին տղան իրեն լավ է զգում և պատրաստվում է տուն գնալ», – Epress.am – ի հետ զրույցում նշել է Արմենիա բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունքի բժշկուհի Գայանե Ռշտունին:
Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի Վերակնենդանացման բաժանմունիքի վարիչն Epress.am –ի հետ զրույցում նշել է, որ հրդեհի հետևանքով
տարբեր աստիճանի այրվածքներով իրենց կենտրոն տեղափոխված Իրանի քաղաքացիներy (31-ամյա Նարիման Սալենիպուրը, 30-ամյա Ալիռեզա Մինային և 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը` տվյալները` ԱԻՆ) գիշերը ստացել են համապատասխան բուժօգնություն:
«Նրանցից երկուսը (բժիշկն անուններ չի նշել- խմբ.) արդեն դուրս են գրվել, իսկ մեկը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տուժածի վիճակը միջին
ծանրության է, այրվածքներն այնքան էլ խորը չեն՝ մակերեսային են, ունի սուր շնչառական խնդիրներ: Չնայած դրան, նա ցանկություն է հայտնել դուրս գրվել հիվանդանոցից, սակայն նա առայժմ չի կարողանում շնչել առանց համապատասխան սարքի օգնության», – ասել է Epress.am-ի զրուցակիցը:
«Մուրացան» բժշկական կենտրոնից Epress.am–ին փոխանցել են, որ գիշերը՝ ժամը 02.40-ին իրենց կենտրոն տեղափոխված երեք տուժածներն էլ մեկ ժամ անց դուրս են գրվել:
«31-ամյա Գարիուսի Մարիամը, 10 տարեկան Հուսեյնը և 4 տարեկան Ֆաթիմա Թայլիները մեր կենտրոն են տեղափոխվել օքսիգենոթերապիայով՝ թթվածնի քաղցով և հոսպիտալիզացվել են, այնուհետ ստացել համապատասխան բուժօգնություն: Համոզվելով, որ թթվածնի պարունակությունը նրանց օրգանիզմում բավարար է, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից», – ասել են «Մուրացան» բժշկական կենտրոնից: