Վանաձորի ապօրինի քաղաքապետը վավերացնում է Խուլերի միավորման ունեզրկումը
Փելեշյանը աշխատել է և՛ նախկինների, և՛ ներկաների հետ, բիզնեսով է զբաղվում, ամենակարևորը՝ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի մտերիմն է, նրա երեխաների քավորը։
«Ձեռքն անհարմար տեղ մտցրեց»․ տերտերը չի ընդունում կանանց մեղադրանքները
- Տարավ ննջասենյակ և խնդրեց նստել անկողնու վրա․․․ հարցեր տվեց իմ սեռական կյանքի և փորձի մասին: Կպնում էր մարմնիս․․․
Արսենը, Արենը, Դավիթը, Նարեկը, Էդուարդը․․․ վերադարձան գերությունից
Ազատ արձակված զինծառայողների մեծ մասը՝ 26 հոգի, գերեվարվել է 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո․․․
Երևանյան բժիշկները հետազոտել են չեղած վահանագեղձը և չեն ընդունում սխալը
Եզրակացության մեջ նկարագրված է վահանաձև գեղձը՝ «համասեռ, առանցհանգույցների»։ Թվում է, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց Հենրին վահանաձև գեղձ չունի։
Ռուս զինվորականները մարդ են առևանգել Գյումրիում․ Պուտինի հրամանն է
Դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում․․․
Հայաստանը ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների
Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։ Ազատ արձակված զինծառայողների անունները, նրանց փոխանակման ժամկետները դեռ չեն հանրայնացվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը՝ ստորև․ — Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:
Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին
Ցմահ պատիժը իմ մասնագիտությունն է․ Գարեգին Սարգսյան
Մուսուլման հայերը, Թռամփի պես հիմարը, Նիկոլի մեղքը, Էրդողանի ոճը
Կարմիր խաչը օգտագործում է անձեռնմխելիությունը նախկին աշխատակցի դեմ
Արցախցիներին թոշակներ և նպաստներ խոստացան․ բողոքի եկածները կսպասեն 3 օր
fukc the space տարածքը ավելի կարևորա քան արվեստագետը