2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Ցավոք, մեր հակառակորդը պետությունն էր

Ցավոք, մեր հակառակորդը պետությունն էր

— Հասարակության և ո՛չ մի հատված մինչ օրս ազնիվ չի գործել: Խնդրում եմ այստեղ ներառել նաև ձախականներին...

Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է

Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է Խնդրում եմ ուշադրություն դարձրեք օրվա անվանման վրա: Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է, ինչն իհարկե չի նշանակում, որ չպետք է նվերներ գնել նրանց համար և լավ ժամանակ անցկացնել նրանց հետ: Այնուամենայնիվ, այս օրը նրա մասին է, որ աշխարհում, այդ թվում մեր երկրում կան բազմաթիվ երեխաներ, որ պաշպանության կարիք ունեն: Նրանք կարիք ունեն որակյալ կրթության և առողջապահության: Նրանք նաև կարիք ունեն արժանապատիվ մանկության և հարգանքի մեծահասակների, այդ թվում իրենց ծնողների, ինչպես նաև հենց իրենց հասակակիցների կողմից: Շատ երեխաներ իրենց կենսաբանական ընտանիքներում մեծանալու կամ նոր ընտանիք գտնելու կարիք ունեն: Այո, շատ երեխաներ կարիք ունեն նաև պաշտպանության ընտանեկան՝ հոգեբանական և ֆիզիկական բռնությունից և պետությունը այստեղ մեծ դեր և պարտականություն ունի ապահովելու այդ պաշտպանությունը՝ դեն նետելով այսպես կոչված «ներընտանեկան խնդիրներին չխառնվելու» արատավոր սովորույթը, որոնք հաճախ աղետալի ելքեր են ունենում: Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի մեր երկրում, այդ թվում ընտանեկան կամ ոչ ընտանեկան բռնությունից: Երեխաները նաև զարգանալու հավասար հնավարությունների կարիք ունեն, ինչը կրկին պետության պարտավորությունն է, որը ջանք չպետք է խնայի ստեղծելու համապատասխան միջավայրեր ինչքան հնարավոր է շատ համայնքներում: Վերջին տարիներին իհարկե շատ բան է արվել երեխաների պաշտպանության ուղղությամբ, բայց ավելի շատ էլ դեռ անելիք կա: Եկե՛ք պաշտպանենք երեխաներին և հոգանք նրանց բոլոր կարիքները` ապահովելով երջանիկ մանկություն և արժանապատիվ մեծահասակ քաղաքացիներ դառնալու հնարավորություն: պատգամավոր Արսեն Թորոսյան

Բոլորը պետք է հայտարարագրեն, կանխիկով ավտո առնել չի լինի

Բոլորը պետք է հայտարարագրեն, կանխիկով ավտո առնել չի լինի

Քաղաքացիները եկամուտները կհայտարարագրեն 2024-ից․․․

Ուկրաինան հայերի տունն է. հարցազրույց Լվովում

Ուկրաինան հայերի տունն է. հարցազրույց Լվովում

Lեհերը վայելում են գրաբարը, Քրիստոսի գալուց հետո քարոզվում էր միայն սեր, հիմա Հին Կտակարանի ժամանակը չէ...

Հակահայ քարոզը հակաուկրաինական է․ տեղի թեմի առաջնորդ

Հակահայ քարոզը հակաուկրաինական է․ տեղի թեմի առաջնորդ

Ուկրաինայում հայերին լավ գիտեն, հակահայ պրոպագանդան Ուկրաինայում դրսից է գալիս, ուկրաինացիները մեր դեմ խտրական...

Մայիսի 28-ին վիրավորված զինվորը մահացել է արյունահոսությունից

Մայիսի 28-ին վիրավորված զինվորը մահացել է արյունահոսությունից

Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ դիպուկահարի գնդակը վնասել է աորտայից անջատվող զարկերակը, զինծառայողը մահացել է արնահոսությունից․․․

Եվրամիությունը 90%-ով կրճատում է Ռուսաստանից նավթի ներմուծումը

Եվրամիությունը 90%-ով կրճատում է Ռուսաստանից նավթի ներմուծումը

27 երկրներից բաղկացած կազմակերպությունը շաբաթներ շարունակ որոշում էր ռուսական նավթի վրա արգելք դնելու հարցը․․․

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքով քրգործ է հարուցվել, 8 անձ ձերբակալվել է

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքով քրգործ է հարուցվել, 8 անձ ձերբակալվել է

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունները)․․․

«Անտուն» Սեյրան Օհանյանի դղյակը հասավ դատարան

«Անտուն» Սեյրան Օհանյանի դղյակը հասավ դատարան

Օհանյանը «չի տիրապետում»...

Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից

Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից

Որքանո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը համապատասխանում խորհրդային քարտեզներին։ Որո՞նք են երկու երկրների դե յուրե անկլավների հետ կապված խնդիրների լուծման հնարավոր և տրամաբանական ձևերը։ Ինչի՞ են ձգտում այս հարցում Երևանն ու Բաքուն։ Զրուցել ենք քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ․

32-ամյա տղամարդը «Փարվանա»-ի հետնամասում բռնաբարել է 25-ամյա կնոջը

32-ամյա տղամարդը «Փարվանա»-ի հետնամասում բռնաբարել է 25-ամյա կնոջը

Կասկածյալը՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Սամվել Ք-ն, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել։ 

Նախկինների առաջնորդած երթը բախվեց ոստիկանությանը․ կան վատացածներ

Նախկինների առաջնորդած երթը բախվեց ոստիկանությանը․ կան վատացածներ

Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ