«Փարվանա»-ի հետնամասում 32-ամյա տղամարդը բռնաբարել է 25-ամյա կնոջը, գրել է Shamshyan.com-ը։
ԱՄՆ 25-ամյա քաղաքացու ցուցմունքի համաձայն՝ մայիսի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը բռնություն գործադրելով իր նկատմամբ՝ «իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ»։
Նույն օրը կինը դիմել է ոստիկանություն։ Քրեական գործ է հարուցվել 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնաբարություն), որի համար նախատեսված է 3-6 տարի ժամկետով ազատազրկում:
Կասկածյալը՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Սամվել Ք-ն բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։