Բելառուսական Nexta.live ընդդիմադիր տելեգրամ ալիքը հայտնել է օգոստոսի 9-13 ժամանակահատվածում ձերբակալված կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների դեպքերի մասին։
«Կան հուսալի և ստուգված վկայություններ կանանց և աղջիկների (սկսած 16 տարեկանից), նաև՝ նրանց հետ աշխատող հոգեբանների, վիրաբուժների ու գինեկոլոգների կողմից։ Բռնարարները ուժային կառույցների ներկայացուցիչներն ու «համակենտրոնացման ճամբարների» աշխատակիցներն են։ Աղջիկներից մեկի մոտ արգանդի վզիկի ճղվածք է ախտորոշվել։
Подруга девушки, дважды изнасилованной дубинкой. Разрыв шейки матки. Компрессионный перелом позвоночника pic.twitter.com/kk4HUeeaAM
— Минута в минуту (@minutavminutu) August 16, 2020
Դեռևս ոչ բոլոր տուժածներն են պատրաստ հանրայնորեն պատմել կատարվածի մասին։ Նրանց հետ այս պահին աշխատում են բժիշկներն ու հոգեբանները՝ տագնապի, անզորության ու մեղքի զգացողության հետ կապված խնդիրների հաղթահարման համար»։
Девушка рассказывает о том, что пережила после задержания. Лукашенковские мусора самые настоящие мрази, которые думают, что останутся безнаказанными pic.twitter.com/XRFuBy5Qrq
— Сталингулаг (@StalinGulag) August 13, 2020