Home / Հայաստան / Փամփուշտներ, ջրցաններ, նռնակներ․ քվեարկությունը Բելառուսում ավարտվել է (թարմացվող)

Փամփուշտներ, ջրցաններ, նռնակներ․ քվեարկությունը Բելառուսում ավարտվել է (թարմացվող)

Պետական էքզիթ փոլի արդյունքների համաձայն` Բելառուսի նախագահական ընտրություններում 79,7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, ստացել է քվեների 6,8 տոկոսը: Ոչ պաշտոնական տվյալներն ուղիղ հակառակն են փաստում։ «Ժամանակակից Բելառուս»-ի էքզիթ փոլին մասնակցել է 85 500 քաղաքացի՝ ամբողջ Բելառուսով մեկ․ օգոստոսի 9-ի ժամը 20։30-ի տվյալների համաձայն՝ Լուկաշենկոն պարտվել է ձայների 13․7 տոկոսով, Տիխանովսկայան՝ հաղել 72․1 տոկոսով։

Քվերակության ավարտից հետո Բեկառուսի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողով․ ցույցերը վերածվում են բախումների, որոնց ընթացքում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառում՝ ձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։ Կան վիրավորներ։

Epress.am-ը՝ հիմնվելով tut.by, charter97.org, belsat.eu, novayagazeta.ru լրատվական կայքերի հեռարձակումների և Nexta պորտալի հրապարակումների վրա, ներկայացնում է օրվա իրադարձությունները՝ թարմացումներով․

04:13 — Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է ցուցարարների դեմ հատուկ տեխնիկայի և ձայնային նռնակների կիրառումը։

«Բելսատ» լրատվականը հայտնում է, որ ձերբակալությունները Մինսկում շարունակվում են։

02:30-ի սահմաններում կրկին արցունաքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ են կիրառվել՝ Նեմիգա թաղամասում։

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս երկու վիրավորների մասին․ երկուսն էլ ձայնային նռնակից:

03։43 — Բրեստի փողոցները դատարկվում են։ Քաղաքի կենտրոնում, որտեղ մոտ 5 հազար մարդ էր հավաքվել, մնացել է շուրջ 100-200 հոգի, հայտնում է «Նովայա գազետա» պարբերականը։ Ուժայինները ցույցը ցրել են արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Ձերբակալվածների թիվը հայտնի չէ։

03:40 — Մինսկում․

https://twitter.com/nashaniva/status/1292592432027246592

03:25 — Ոստիկանները վահանները վայր են դրել նաև Կոբրին քաղաքում։ Ավելի վաղ, հիշեցնենք, Nexta պորտալը հայտնել էր, որ ուժայինները վահանները վայր են դրել Պինսկում՝ քաղաքապետարանի մոտ, և Լիդայում։

https://twitter.com/NEXTA_EN/status/1292593863257919488

02։50 – Nexta-ի տեղեկություններով, մոտ 10 հոգի ծանր վիրավոր են։ Ձերբակալվածների և վիրավորների թիվը ստույգ հայտնի չէ․ պաշտոնական տվյալներ չկան։

02։20 —  Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է ոստիկաններին և ներքին զորքերի ծառայողներին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը։ Ժողովրդի կողմն անցնելու կոչերը հնչում են ամբողջ երկրով մեկ։

02։08Մինսկում ոստիկանական մեքենան ցուցարարին վրաերթի է ենթարկել։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․

https://twitter.com/novaya_gazeta/status/1292581825391583236

02։00 — «Եվրոռադիոյի» տեղեկություններով՝ գիշերը 1-ի սահմաններում ուժայինները Մինսկում մասնատել են ցուցարարների շարքերը և կրակ բացել նրանց ուղղությամբ։ Ցուցարարները ցրված են քաղաքի կենտրոնով մեկ։

Nexta-ի հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են ուժայինները կրակում ցուցարարների վրա։ Հայտնի չէ՝ ինչ զինատեսակներից։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ռետինե փամփուշտներով։

«Մոտոլկո» տելեգրամ-ալիքը տեղեկացնում է, որ Մինսկում հոսպիտալացված 36-ամյա տղամարդը վիրավոր էր։ Znak.com-ի թղթակիցը նշում է, որ ականատեսն է եղել՝ ինչպես են հատուկ ստորաբաժանումները լուսաձայնային նռնակներ գցում վիրավորի շուրջ հավաքված քաղաքացիների ողղությամբ։ 

«Բելսատը» հայտնում է, որ Օպերայի մոտ կան ևս երկու վիրավորներ․ նրանց ուղղությամբ նռնակներ են գցվել։

https://twitter.com/euroradio_ru/status/1292573398736961537

— «Եվրոռադիոն» հայտնում է, որ ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Associated Press-ի լուսանկարիչ Մստիսլավ Չերնովը։ Վերջինս շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

— Պինսկում մոտ 2 հազար ցուցարարներ ժամը 23։30-ի շրջանակներում շրջափակել են քաղաքապետարանի շենքը։ Քաղաքապետը դուրս է եկել բանակցությունների։

NEXTA-ն հայտնում է, որ ավելի ուշ ՕՄՕՆ-ը վայր է դրել վահանները։ Կան տեղեկություններ, որ ոստիկանական ստորաբաժանումները վայր են դրել «զենքերը» նաև Լիդայում։

01։50 — Գրոդնոյում ժամը 00։00-ից հետո ՕՄՕՆ-ը մտել է դպրոց, որտեղ տեղակայված էր այն ընտրական տեղամասը, որի հանձնաժողովի անդամները հրաժարվել են ստորագրել արձանագրությունները և պահանջել են քվեների արդար հաշվարկ։ Ականատեսները հայտնում են, որ ուժայինները մարդկանց շենքից դուրս էին հանում։

12։40 — Ժամը 10-ի սահմաններում Բրեստում ոստիկանությունն կիրառել է արդյունքաբեր գազ։ Հետագայում հատում միջոցներ են կիրառվել նաև Մինսկում և այլ քաղաքներում։ Ցույցերը վերածվել են բախումների։ Ոստիկանությունը արդյունքաբեր գազից բացի կիրառում է նաև լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ և այլն։ Ցուցարարները ֆայերներ են գցում ոստիկանական մեքենաների ուղղությամբ։

https://twitter.com/novaya_gazeta/status/1292552960413700101

— Երեկոյան ժամը 9-ի կողները հազարավոր մարդիկ սկսել են դուրս գալ փողոց՝ մայրաքաղաք Մինսկում, Գրոդնոյում, Բրեստում, Պինսկում և այլն։ Մոտավորապես նույն ժամերին սկսվել են զանգվածային ձերբակալությունները։ Բելսատի փոխանցմամբ՝ Մինսկում ձերբակալությունների ընթացքում ոստիկանների ծեծի արդյունքում կան տասնյակ վիրավորներ։ Ձերբակալվածների թիվը հայտնի չէ, խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է։

https://twitter.com/novaya_gazeta/status/1292552960413700101

https://twitter.com/novaya_gazeta/status/1292553457346412546

 

— Ժամը 22։00-ին Սվետլանա Տիխանովսկայայի շտաբում մեկնարկած մամուլի-ասուլիսի ընթացքում անկախ թեկնածուն հայտնել էր, որ հայտնի է որոշ տեղամասերի անունները, որտեղ նա հավաքել է միջինում 2-3 անգամ ավելի շատ ձայներ, քան Լուկաշենկոն, և թվարկել դրանք։ Շտաբը կոչ է արել ոստիկանությանը չխոչընդոտել փողոց դուրս եկող քաղաքացիներին և մեկնաբանելով ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու որոշումը, զգուշացրել՝ իշխանությունը մեծ սխալ է գործում։ Պաշտոնական էքզիթ փոլերի և ՀԸՀ-ի հայտարարությունները Տիխանովսկայան մեկնաբանել հրաժարվել է՝ նշելով, որ կարող է հավատալ միայն իր աչքերին։

Նախագահի անկախ թեկնածուն նշել է նաև, որ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելուց խուսափելու համար՝ չի կարող դուրս գալ փողոցում հավաքված մարդկանց մոտ, և նշել, որ կմնա շտաբում, իսկ շտաբերը կաշխատեն ամբողջ գիշեր։

— Բելառուսի խոշոր քաղաքներում ոստիկանությունը սկսել է փակել հիմնական փողոցները։ Նկատվում էին ոստիկանական տեխնիկայի և հատուկ սոտրաբաժանումների մեծ կուտակումներ։ Միսկի որոշ հատվածներում արգելվում էր նաև մարդկանց տեղաշարժը դեպի քաղաքի կենտրոն։ Երեկոյան ժամը 8-ի սահմաններում փակվել են նաև Մինսկի մետրոյի կենտրոնական կայանները։

— Երեկոյան ձերբակալվել է նաև «Միավորված քաղաքացիական կուսակցության» առաջնորդ, նախագահի թեկբածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Նիկոլայ Կոզլովը։

— Ձերբակալվել են նաև հայտնի tut.by լրատվականի լրագրողները։ Լրատվականի կայքը չի գործում։ Խմբագրությունը հայտնել է ինտերնետի անհասանելիության և կայքի խափանման մասին։

— Երեկոյան ձերբակալվել է երկրի խոշորագույն լրատվամիջոցներից մեկի՝ «Բելսատ» հեռուստաընկերության նախագահ Իրինա Սլավնիկովան և մի քանի լրագրողների։ Բելսատը ստիպված փոխել է դոմեյնը։

— Օրվա ընթացքում ձերբակալվել են ռուսական «Դոժդ» հեռուստատեսության լրագրողները, խուզարկվել է նրանց վարձած բնակարանը։

— Ընտրատեղամասերի առջև գոյացած մեծ հերթերի պատճառով քվեարկությունը մեկ ժամով երկարաձգվել էր և ավարտվել ժամը 21։00-ին։ Տեղամասերի մոտ ժամեր շարունակ (9 ժամ և ավել) սպասած հարյուրավոր քաղաքացիներ՝ Բելառուսում, ինչպես նաև արտասահմանում գտնվող Բելառուսի դեսպանությունների մոտ, քվերակությանը մասնակցել այդպես էլ չեն կարողացել։ Բելառուսի ԿԸՀ նախագահը կիլոմետրանոց հերթերի համար մեղադրել է ընդդիմությանը և որակել դրանք որպես սաբոտաժ և սադրանքի արդյունք։ Ընդդիմադիրները հայտնում էին, որ ընտրատեղամասեր մարդկանց թողնում էին հերթով և շատ դանդաղ։

— Ընտրությունների օրը երկրով մեկ չէր աշխատում կամ վատ էր աշխատում ինտերնետը։ Հատկապես անկախ լրատվամիջոցների կայքերը ժամանակ առ ժամանակ խափանվում էին։ Խմբագրությունները (tut.by, charter97.org, belsat.eu և այլն), նախընտրական շտաբերը, քաղաքացիական նախաձեռնությունները հայտնում էին կապի բացակայության մասին։ Կապի օպերատոր «Բելտելեկոմը» պարզաբանել էր՝ ինտերները վատ է աշխատում արտասահմանյան տրաֆիկի պատճառով, որը գեներացնում են մարդիկ կամ մեքենաները։ Պրոֆիլային նախարարությունը լռում էր։

— Օգոստոսի 9-ի առավոտյան և նախօրեին Տիխանովսկայայի նախընտրական շտաբի 8 անդամներ, այդ թվում՝ շտաբի ղեկավարն ու մի քանի վստահված անձիք, ձերբակալվել էին։ Ձերբակալվել էին նաև մոտ «Ընտրության իրավունք-2020» կամպանիայի մոտ 30 դիտորդներ։

Կոնտեքստը

Բելառուսում նախագահական ընտրությունները մեկնարկել են օգոստոսի 4-ից։ Օգոստոսի 9-ը քրեարկության հիմնական օրն էր, մինչ այդ ընտրողները հնարավորություն ունեին մասնակցելու այսպես կոչված վաղաժամկետ քվեարկությանը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ վաղաժամկետ ընտրությանը մասնակցել է ընտրողների մոտ 40 տոկոսը։ Օգոստոսի 9-ի օրվա վերջին ԿԸՀ-ն հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 84,05 տոկոս։

Ընտրություններն անցնում են երկրի համար աննախադեպ բազմամարդ ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում ձերբակալվել և կալանավորվել էր ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ և այլն․ Բելառուսի խոշոր քաղաքաներում օրեր շարունակ՝ անկախ թեկնածուների գրանցումը մերժելուց հետո, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելու գործող և վերընտրման հայտ ներկայացրած նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից, ընտրություններին մասնակցում է արդեն վեցերորդ անգամ անընդմեջ:

Նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, Բելառուսում հայտնի ընդդիմադիր գործիչ, նախագահի չգրանցված թեկնածու, ներկայումս անազատության մեջ գտնվող Սերգեյ Տիխանովսկու կինն է, ով իր թեկնածությունն է առաջադրել ամուսնու թեկնածության մերժումից անմիջապես հետ։

Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներից մեկը՝ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, նույնպես կալանավորված է (Լուկաշենկոն ուղիղ խոստովանել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է իր իսկ նախաձնությամբ): Մյուսը՝ Վալերի Ցեպկալոն, ընտանիքի հետ միասին լքել է Բելառուսը: Բաբարիկոյի և Ցեպկալոյի շտաբները միավորվել են Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի հետ:

Տիխանովսկայան նախընտրական ցուցերի ընթացքում հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուց հետո կես տարվա ընթացքում մտադիր է նոր նախագահական ընտրություններ հայտարարել, իսկ մինչ այդ՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյակներին։