Home / Մարզեր / Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների

Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների

Մինսկում բողոքի ակցիաներ են՝ կապված նախագահի այլընտրանքային թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի գրանցման մերժումների հետ։ Ցույցերն ավարտվել են Հատուկ նշանակության ջոկատների հետ բախումներով։

Խոշոր ծեծկռտոց է տեղի ունեցել Մինսկի Հաղթանակի հրապարակում։ Ցուցարարները «Ամոթ» գոռալով հրում էին ոստիկաններին, ովքեր փորձում էին բերման ենթարկել ցուցարարներին։ Բախումներին ակտիվորեն մասնակցում էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները։

«Наша Нiва»-ն գրում է, որ իրավապահների և ցուցարարների միջև ծեծկրտուքից հետո մետրոյի «Նեմիգա» կայարանը, որի մոտակայքում կատարվում էին բախումները՝ փակվել է։

https://twitter.com/svaboda/status/1283385856347131904?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Eembeddedtimeline%7Ctwterm%5Eprofile%3Asvaboda%7Ctwcon%5Etimelinechrome&ref_url=https%3A%2F%2Fepress.am%2Fwp-admin%2Fpost.php%3Fpost%3D304810%26action%3Dedit%26lang%3Dru

«Вясна» իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով, Միսնկում ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։

Բելառուսում բողոքի ակցիաների երկրորդ ալիքը մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովրի հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ անկախ թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների մեծ մասը անվավեր են, ինչի պատճառով ԿԸՀ-ն չի կարող հաստատել նրանց գրանցումը։

Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է վեցերորդ անգամ։ Վալերի Ցեպկալոն և Վիկտոր Բաբարիկոն Լուկաշենկոյի հիմնական հակառակորդներն էին համարվում։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատել է նախագահի թեկնածու, հայտնի բլոգեր և ներկայումս անազատության մեջ գտնվող Սերգեյ Տիխանովսկու կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բողոքի ակցիաներ իրականացվում են Մինսկում, Բրեստում, Մոգիլյովում, Գոմելում և այլ քաղաքներում։ Ձերբակալությունները սկսվել են հուլիսի 14-ի ցերեկը։ «Беларусь головного мозга» տելեգրամ ալիքի փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու գործում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատները, ովքեր «ձերբակալում էին բացարապես եթեր վարող լրագրողներին»։