Home / Մարզեր / Բելառուսում անկախ թեկնածուներից միայն մեկին գրանցեցին

Բելառուսում անկախ թեկնածուներից միայն մեկին գրանցեցին

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությունը։

Նա հայտնի բլոգեր, ներկայումս անազատության մեջ գտնվող Սերգեյ Տիխանովսկու կինն է։ Թեկնածությունն առաջադրել ու ստորագարահավաք էր սկսել ամուսնու թեկնածության մերժումից հետո։

Թեկնածության գրանցման հարցի քննման ժամանակ ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք Սերգեյ Տիխանովսկու եկամուտների մասին հայտարարագրում «չարձանագրված ունցվածք» են հայտնաբերել։

«Էական հակասությունը» հաշվի առնելով, ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան այնուամենայնիվ առաջարկել է հաստատել Տիխանովսկայայի թեկնածությունը։ Հանձնաժողովի մյուս անդամները միաձայն կողմ են քվեարկել։

Նախագահի մեկ այլ թեկնածու, Բելգազպրոմբանկի նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոյի գրանցումը մերժվել է։

Երմոշինան նշել է, որ քաղաքական գործչի եկամուտների հայտարարագրում գրանցմանը խանգարող կետ չկար, բացի դրանից ԿԸՀ֊ն նամակ է ստացել Պետական վերահսկողության կոմիտեից։

Իր առաջադրման համար Վիկտոր Բաբարիկոն հանձնաժողովին 367 179 ստորագրություն է ներկայացրել, որոնցից վավեր ճանաչվել են 165 744-ը։

Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։

Արդեն պաշտոնապես հաստատված են հինգ թեկնածուները, որոնց անունները տեղ կգտնեն քվեաթերթիկում․
– Անդրեյ Դմիտրիև
– Աննա Կանոպացկայա
– Ալեքսանդր Լուկաշենկո
– Սվետլանա Տիխանովսկայա
– Սերգեյ Չերեչեն

Գործող նախագայ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվում է արդեն վեցերորդ անգամ։