Home / Հայաստան / Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կարող է ազդել Հայաստանի վրա․ թերթ

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կարող է ազդել Հայաստանի վրա․ թերթ

Ռուսաստանում սկսված աննախադեպ ֆինանսական ճգնաժամն ուղղակի ազդեցություն կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Թերթը նշում է, որ դա, առաջին հերթին, կդրսևորվի ՌԴ-ից մուտք գործող մասնավոր տրասնֆերտների նվազման տեսքով։

Ռուսաստանյան ընկերություններրի արժեթղթերը միայն երեկվա ընթացքում արժեզրկվել են 13 տոկոսով։ Մեկ դոլարի գինը հասել է 37 ռուբլու, ինչն այդ արժույթի պատմական ամենացածր ցուցանիշն է։ Տնտեսության անկման պատճառը Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակն է։ «ՀԺ»-ն հիշեցնում է, որ ռուբլին արժեզրկման միտում էր դրսևորում, իսկ արժեթղթերն արժեզրկվում էին նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում