2026 թ. հունիս 1, երկուշաբթի

fukc the space տարածքը ավելի կարևորա քան արվեստագետը

Եթե չեն հասկանում, թող մեր օրն ընկնեն․ խաբված ծնողները փակել էին Երևանի կենտրոնը

ՔՊ-ն գրավեց Ալավերդին․ գնահատականներ

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ավագանու նիստ էր գումարել և անվստահություն հայտնել անցած տարի ընտրված համայնքապետ, «Ապրելու երկիր» (ԱԵ) կուսակցության անդամ Արկադի Թամազյանին։ Իրավապաշտպանները ահազանգում են՝ գործընթացը ուղեկցվել է ճնշումներով և վարչական լծակների չարաշահմամբ։ Ալավերդիում տեղի ունեցածը «Ապրելու երկիր» կուսակցությունը հեղաշրջում է որակում․ ընդդիմադիր դարձած ուժը մտադիր է դիմել դատարան։ ՔՊ-ից արդարանում են՝ «օգտվել են օրենքով տրված հնարավորություններից» և «իրացրել իրենց իրավունքները»։ Ոստիկանների միջամտությունը ընդդիմադիրները ապօրինի են որակում, իշխանությունները՝ համարում ճարահատյալ։ ի՞նչ է եղել «Ապրելու երկիրը» և «Քաղաքացիական պայմանագիրը» անցած տարվա ընտրություններում հավասար թվով մանդատներ էին ստացել։ Ընդամենը մեկ մանդատ ունեցող Հայ ազգային կոնգրեսն այն ժամանակ միացել էր ընդդիմադիր ուժին՝ ապահովելով մեծամասնություն։ Համայնքապետ էր ընտրվել ԱԵ կուսակցության անդամ Արկադի Թամազյանը։   Երեքշաբթի օրը Ալավերդու ավագանին նոր նիստ էր գումարել՝ Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով։ Նիստին մեծամասնություն ուներ արդեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վճռորոշ մեկ քվեն ապահովել էր «Ապրելու երկրի» արդեն նախկին անդամ Սիմոն Զախարովը։ Վերջինիս, ըստ տարածվող տեղեկությունների, քվեարկությանը մասնակցելու դիմած ՔՊ-ականները խոստացել էին Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը: Զախարովն այս տեղեկությունները հերքել էր։ Նիստին ներկա էր նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության կողմից առաջադրվել էր որպես համայնքապետի թեկնածու: Թե նա ինչ գործ ուներ այնտեղ՝ պարզ չէ։ Տեսագրություններում երևում է՝ ինչպես է պատգամավորը ակտիվ մասնակցում ՏԻՄ իշխանության աշխատանքին և ընդդիմադիրների հետ լեզվակռվին։ Արեն Մկրտչյանը Նիստին զուգահեռ՝ առավոտյան 8։00-ից, համայնքապետարանի մոտ հանրահավաք էին անում Արկադի Թամազյանի աջակիցները՝ «Ապրելու երկրի» անդամները, համայնքապետարանի աշխատակիցներից որոշները։ Նրանք փորձում էին խափանել անվստահություն հայտնելու գործընթացը։ Ինչ-որ պահի ներխուժել էին շենք, վեճի բռնվել ներսում հավաքված ՔՊ-ականների հետ։ Ցուցարարների մուքտը արգելելու համար շենքը շրջափակվել էր ոստիկանական ուժերով։  Ոստիկանները խոչընդոտել էին նաև գործող համայնքապետի և նրա թիմակիցների՝ ավագանու անդամների մի մասի մասնակցությունը նիստին։ Ոստիկանությունից հայտարարել էին, թե սահմանափակումը ուղղված է ՔՊ ավագանու անդամների անվտանգության ապահովմանը։ Արկադի Թամազյանը Համայնքապետին անվստահություն հայտնելու համար ներկայացած ավագանու անդամները, ի դեպ, նիստերի դահլիճում հայտնվել էին ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։ Մինչ այդ, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ-ականները ճնշումներ են գործադրել նաև ավագանու իրենց իսկ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը ստիպված է եղել մանդատը վայր դնել, քանի որ համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին։ Դավիթ Ղումաշյանը՝ ձախից, Մեսրոպ Առաքելյանը՝ աջիցմ, մեջտեղում քվեախցիկն է Այս ամենի արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար, Շնող համայնքի նախկին ղեկավար Դավիթ Ղումաշյանը։  ո՞վ է մեղավոր Ընտրական և ժողովրդական գործընթացները մշտադիտարկող 10 իրավապաշտպան կազմակերպությունները Ղամաշյանի ընտրությունը ոչ օրինական են գնահատել և դիմել իրավապահ մարմիններին՝ ոստիկանների գործողությունները, ճնշումների մասին հաղորդումները, ՏԻՄ օրենսդրության խախտումները քննության առարկա դարձնելու պահանջով։ Ալավերդիում իշխանությունից զրկված  «Ապրելու երկիր» կուսակցությունը հրաժարվել է ընդունել նիստի արդյունքները։ Կուսակցությունը դիմելու է դատարան։ «Ոչ թե մեծամասնություն է ձևավորվել, այլ ոստիկանական զորքերի կողմից հեղաշրջում է տեղի ունեցել», - մեկնաբանել է կուսկացության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որին ոստիկանները հեռացրել էին նիստերի դահլիճից՝ քվեատուփը վերցնելուց հետո։ Մեսրոպ Առաքելյանը Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» առարկել է, թե իրենք օգտվել են օրենքի տված հնարավորությունից ու անվստահություն հայտնել քաղաքապետին՝ «ՔՊ խմբակցությունը Ալավերդիում ընդդիմություն էր, և ընդդիմության գործունեության իմաստը իշխանության գալն է՝ քաղաքական տրամաբանության մեջ», «դա շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով»: Պատգամավոր Արեն Մկրտչյանը, որ մասնակցում էր ավագանու նիստին և վիճում պաշտոնանկ արված քաղաքապետի հետ, ասել է, թե իրենք ստիպված են եղել դիմել ոստիկանների միջամտությանը: «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը ․․․ ֆրակցիայի իրավունքն է, ավագանու անդամի իրավունքն է: Նիստի օրը առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք, հանրահավաքի ընթացքում փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս, մուտքերը փակել, խոչընդոտներ ստեղծել ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում։ ․․․Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ։ Գիտեք, որ անվստահության հարցի ժամը կարգավորվում է օրենքով, այսինքն՝ եթե ժամը 10-ին ավագանու անդամները չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ ժամը 10:20 է նիստը տեղի ունեցել, ուրեմն ապօրինի է։ ․․․Քվեատուփ, քվեախցիկ, քվեաթերթիկներ դրված չեն եղել, համայնքապետարանի աշխատակազմից որևէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հանրահավաքի են եղել: ․․․Եվ ամենակարևորը՝ ներս են խուժել Ալավերդու համայնքապետը, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները, այսինքն՝ քվեարկված 12 քվեաթերթիկ տեղում դարձել է անվավեր», - ասել է Մկրտչյանը։ Ստեղծված պայմաններում, ըստ նրա, ՔՊ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ «կոչ անելով ապահովել իրենց իրավունքների անխոչընդոտ իրացումը»։ Մրկչտյանի կարծիքով՝ իրենց կողմից ապօրինություններ չեն եղել։ «Ապրելու երկիր» կուսակցությունն մինչ այդ ընդունել է, որ կորցրել է մեծամասնությունը, և առաջարկել նոր ընտրություններ անցկացնել։ ՔՊ-ն հրաժարվել է։ Թե ինչ է լինելու հետագայում՝ կորոշի դատարանը։ բանավեճ «Հանգուցյալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում ամեն ինչ իր ուզածով էր կառավարում, իր ուզած մարդուն քաղաքապետ նշանակում, ՏԻՄ ձևավորում: Հա, նաև ԱԺ պատգամավոր էր: Բայց գոնե գեներալի կոչում ուներ: Բա հիմա Արեն Մկրտչյանը միայն ԱԺ պատգամավոր է, գոնե գեներալ չի, որ ասես, դե որպես գեներալ է նաև փորձում ձևավորել կամ իր ուզած քաղաքապետին տեսնել Ալավերդում», - ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտապան Արթուր Սաքունցը՝ առանց մանրամասնելու, թե ինչ կապ ունի խնդրո առարկա գործընթացի հետ գեներալի կոչումը։ Պատգամավոր Արեն Մկրտչյանը պատասխանել է․ «․․․Խնդրում եմ ասեք՝ անվստահություն հայտնելու մեջ՝ պահելով ՏԻՄ օրենքի տառը, ի՞նչ խնդիր եք տեսնում։ Ի՞նչ խնդիր եք տեսնում, երբ ավագանին օգտվում է իր իրավունքից։ Թե՞ ավագանին իր իրավունքներն իրացնելուց առաջ պետք է մտածի՝ Արթուր Սաքունցին դա դուր կգա՞, թե՞ ոչ»։ Սաքունցը արձագանքել է․ «ԱԺ պատգամավորի լիազորության մեջ է մտնո՞ւմ ավագանու նիստի կազմակերպումը, ոստիկանությանը հրահանգ տալը, թե ում հեռացնեն կամ չհեռացնեն։ Դեռ մի բան էլ հակադարձում ե՞ք ու փորձում տեղափոխել իմ անձնական վերաբերմունքի դա՞շտ <․․․>»։ «<․․․> Ինչ վերաբերում ա նիստ կազմակերպելուն, հրահանգներ տալուն՝ լիակատար սուտ է։ Ավագանու նիստը նախաձեռնել, կազմակերպել ու վարել է ավագանին, ոստիկաններին հրահանգներ տվել են իրենց վերադասները։ ԱԺ պատգամավորն իրավունք ունի նիստին ներկա լինելու, ինչը և արել եմ։ Իսկ իմ հարցերը մնացին անպատասխան։ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդված կա, ավագանուն իրավունք ա տալիս անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին, ու կներեք, որ ավագանին իր իրավունքներն իրացնելիս Ձեր թույլտվությունը չի հարցրել <․․․>», - պատասխանել է Մկրտչյանը։ Սաքունցը հավելել է՝ «ավագանու իրավունքը չի վիճարկվում, այլ իրականացման ձևը և վարքագիծը, որը ամբողջությամբ խայտառակություն էր ու հակաժողովրդավարական, որը հենց իրավունքի ոտնահարում է»։ հիշեցում Անցած տարեսկզբին էլ «Ապրելու երկիր»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը իշխանությունը չէին կիսում Փարաքարում։ Թեև Մանե Թանդիլյանի կուսակցությունը 4 հազար 600-ից ավելի ձայն էր ստացել, սակայն միավորվեցին կրկնակի քիչ քվե աստացած «Քաղաքիական պայմանագիր»-ն ու նախկին համայնքապետի դաշինքը՝ դարձյալ մեկ մանդատի առավելությամբ վերցնելով իշխանությունը։ Մինչ այդ կասկածելի գործընթաց էր եղել նաև Թալինում՝ ճնշումների ներքո ՔՊ-ն հասել էր ընդդիմադիր քաղաքապետի հրաժարականին և յուրայինի ընտրությանը։ Հարցերի տեղիք էին տալիս նաև Վանաձորի, Գորիսի և մի շարք այլ համայնքների հետընտրական պրոցեսները։  

Մանկատան մեկուսարանը լավը չէր․ չհայտարարված այց

Մանկատան մեկուսարանը լավը չէր․ չհայտարարված այց

Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյան չէր վարվում:

Բեռնի կոնվենցիա․ դադարեցնել Ամուլսարում աշխատանքները և նոր ՇՄԱԳ իրականացնել

Լրագրողների և անկախ փորձագետների դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված․․․

Հանգույցներ

Հանգույցներ

- Ոչ թե տեքստն էր հետաքրքիր կրկնօրինակել, այլ շարժումը՝ ոնց է ձեռքը սահել սեղանի վրայով։ Երբ որ տառերը դեռ չգիտես, բայց գրում ես ընդօրինակելով։ Մենք հավատում էինք, որ գրում ենք։ Բայց իրականում նկար էր դառնում։

Բանակ, խաղաղություն, «Արևելյան Զանգեզուր»․ ՀՀ և ԱՀ գալիք ծախսերը

- Ստիպված է ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պարտությունից․․․

Հայաստանյան պետա-լրատվական խարան․ վերլուծվել է 5064 հրապարակում

Հայաստանյան պետա-լրատվական խարան․ վերլուծվել է 5064 հրապարակում

Այս հրապարակումները փաստացի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դրսևորումներ են։

Որոնվում է 35-ամյա Աննա Հայրապետյանը

Խնդրում են զանգահարել 010 42 02 02, 096 66 13 13, 094 44 44 35, 094 08 41 40, 102 հեռախոսահամարներով, նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

«Բացատրական աշխատանքներից հետո» ցմահ բանտարկյալները դադարեցրել են հացադուլը

«Բացատրական աշխատանքներից հետո» ցմահ բանտարկյալները դադարեցրել են հացադուլը

Կալանավորներ Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան...

«Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը

«Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը

Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին ց՛այսօր վազգենմանուկյանականներն Արցախը ծախելու մեղադրանք չեն ներկայացրել։

Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին

Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին

Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլիչևան արդեն կես տարի է անազատության մեջ է։ Նրան ձերբակալել են հունիսի վերջին, երբ պարեկները «բարձր ձայնի» պատրվակով...