Վերջին ամիսներին Ուկրաինան հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, և այդ երկրում լրագրողների պակաս չի զգացվում։ Լրատվությունը հայաստանցի ընթերցողին հասնում է միջնորդավորված, մեծ է նաև իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութերի թիվը։
Epress.am-ի լրագրողական խումբն ադրբեջանցի գործընկերների հետ որոշել է մեկնել Կիև և հասկանալ ուկրաինական ժողովրդի պայքարն ու հեղափոխությունը Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունից։
Գալիք օրերին մենք կներկայացնենք սյուժեներ հայկական և ադրբեջանական վրաններից, հարցազրույցներ ուկրաինական «Աջ հատվածի», հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։
Ինչ տեսան հայաստանցի և ադրբեջանցի լրագրողները Կիև այցելության առաջին օրը՝ ներկայացվող սյուժեում։