Դրամը շարունակում է արժեզրկվել, ՀՀ Կենտրոնական բանկն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երեկ մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ 15 լումա՝ անցած շաբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։
«Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 միլիոն դոլար, կարելի է պնդել, որ դա ԿԲ–ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում