Մարտի 19-ին ԼՂՀ-ում մահացած զինծառայող Արման Ղուկասյանին ծառայակիցները շփոթել են հակառակորդի հետ և կրակ բացել։ Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը վիրավորվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Զաքարյանին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Թերթն ընդգծում է, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Նա բանակ էր զորակոչվել 2012թ աշնանը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրչքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում