«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվա դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք անձինք, որոնցից մեկը ցմահ դատապարտյալ է, իսկ մյուս երկուսը՝ մեղադրյալներ:
Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող անձինք բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործերից:
Ղլեչյանը հրաժարվել է հացադուլավորների անունները հրապարակել՝ պնդելով, որ գաղտնիությունը հենց նրանց կամքով է: