2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Բանակ, խաղաղություն, «Արևելյան Զանգեզուր»․ ՀՀ և ԱՀ գալիք ծախսերը

- Ստիպված է ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պարտությունից․․․

Հայաստանյան պետա-լրատվական խարան․ վերլուծվել է 5064 հրապարակում

Հայաստանյան պետա-լրատվական խարան․ վերլուծվել է 5064 հրապարակում

Այս հրապարակումները փաստացի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դրսևորումներ են։

Որոնվում է 35-ամյա Աննա Հայրապետյանը

Խնդրում են զանգահարել 010 42 02 02, 096 66 13 13, 094 44 44 35, 094 08 41 40, 102 հեռախոսահամարներով, նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

«Բացատրական աշխատանքներից հետո» ցմահ բանտարկյալները դադարեցրել են հացադուլը

«Բացատրական աշխատանքներից հետո» ցմահ բանտարկյալները դադարեցրել են հացադուլը

Կալանավորներ Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան...

«Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը

«Արցախի վաճառքի ակունքներում» կանգնածը մեկ այլ հայտնի իրավապաշտպան է՝ Միքայել Դանիելյանը

Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին ց՛այսօր վազգենմանուկյանականներն Արցախը ծախելու մեղադրանք չեն ներկայացրել։

Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին

Թմրանյութերի դեմ պայքարի քողի տակ թիրախավորում են ամենախոցելիներին

Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլիչևան արդեն կես տարի է անազատության մեջ է։ Նրան ձերբակալել են հունիսի վերջին, երբ պարեկները «բարձր ձայնի» պատրվակով...

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է

Ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել, որովհետև ահավոր է

«Սևանի» բանտում 7 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտիների պայմաններից, նոր օրենսգրքից, վերասոցիալականացման ծրագրից և պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ընթացակարգերից, որոնք «ցմահների» համար չեն գործում և կիրառվում են «խտրական եղանակով»։ Հացադուլը ներկայացվում է որպես աջակցություն ցմահ դատապարտյալներից մեկին, որին բանտի ղեկավարությունը տեղափոխել է այլ անվտանգային գոտի։ Հացադուլավորները՝ «Սևան» ՔԿՀ-ում պահվող Հակոբ Խաչատրյանը, Իգոր Օհանյանը, Արամ Առաքելյանը, Արթուր Մկրտչյանը, Միքայել Մարտիրոսյանը, Արտակ Ալեքսանյանը, Ստեփան Ներսեսյանը, դիմում են գրել, որը ուղարկվել է Հայաստանի վարչապետին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և Սևան» ՔԿՀ պետին։ «Հայտնում ենք Ձեզ, որ մենք՝ ցմահ դատապարտվածներս, բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետևանք է ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների և որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման: ՀՀ Կառավարության կողմից մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը, որը ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» և անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն, չի գործում կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն», - գրված է դիմումի մեջ։ Քրեակատարողական նոր օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Նույն օրենսգրքի նույն հոդվածի հաջորդ՝ 3-րդ մասի համաձայն «պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն»։ Ըստ դատապարտյալների՝ օրենքը կիրառով մարմինները առաջնորդվում են 2-րդ մասով, մինչդեռ 3-րդ մասը փաստացի չի գործում, ինչը «հակասության մեջ է մտնում մայր օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Բացի Սահմանադրության 73-րդ հոդվածից, իրավակիրառ մարմինները այսկերպ, ըստ հացադուլավորների, խախտում են նաև Մայր օրենքի 5-րդ, 6-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները։ «Նախկին Կիսաբաց ուղղիչ հիմնարկի պայմանները, ըստ քրեակատարողական օրենսգրքում գրվածի, չեն տարբերվում Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից և Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից, իսկ այս վերջին երկուսը իրարից տարբերվում են ընդամենը տեսակցությունների քանակով, և այդ երկու գոտիներում գտնվող դատապարտյալները կալանքը կրում են նույն ՔԿՀ-ում: Սակայն եթե նախկինում Կիսաբաց ուղղիչ հիմնարկից Բաց ուղղիչ հիմնարկ մեկ քայլ էր բաժանում, ապա հիմա Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ անցումը բաժանում է Ցած անվտանգային գոտու խիստ պայմանները․ այս վերջին տարվա փորձը ցույց տվեց, որ 95-րդ հոդվածի 7-կետն էլ է անորոշ (օրինակ այստեղ որոշ մարդիկ 10 ամսից ավելի է արդեն սպասում են, որ իրենց կտեղափոխեն Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ): Եթե նախկինում մեկ մարմին էր գործում՝ ռեժիմը կամ անվտանգային գոտին որոշելու հարցում, ապա այժմ ամեն ինչ բարդացավ՝ ավելացավ նաև Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը», - գրված է հացադուլավորների դիմումի մեջ։ Դիմումի մեջ ներկայացված է մեկ ցմահ դատապարտյալի պատմությունը։ Տեղաբաշխման հանձնաժողովի 26.08.2022 թ-ի թիվ 1764 որոշմամբ, համաձայն նոր քրեակատարողական օրենսգրքի 170 հոդվածի, «Սևան» ՔԿՀ պետի 02.09.2022 թ-ի որոշման համաձայն՝ նրան տեղափոխել են ՔԿՀ միջին անվտանգային գոտի․ «Ինձ արհեստականորեն հեռացրեցին բաց կալանք տեղափոխվելու հնարավորությունից», - մեկնաբանել է դատապարտյալը։ Նոր քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա Արդարադատության նախարարի N 548-Ն հրամանով ընդունված չափանիշներից առաջինը, ըստ դիմումի հեղինակի, սահմանում է, որ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը իր եզրակացությունը կազմելիս պարտադիր պետք  հաշվի առնի անձի կատարած հանցագործության բնույթը, դրա հանրային վտանգավորության աստիճանը։ Ցմահ դատապարտյալների դեպքում խոսքը, բնականաբար, ծանրագույն հանցագործությունների մասին է, ինչը չափազանց բարդացնում, «նույնիսկ փակուղային է դարձնում» դրական դատապարտյալ գնահատվելու հնարավորությունը: «Պարադո՛քս` մի կողմից քրեակատարողական օրենսգիրքը տալիս է հնարավորություն (հոդված 69.2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել`1) ցածրանվտանգայինգոտի, եթե`գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.), իսկ  մյուս կողմից առկա է ՀՀ արդարադատության նախարարի նոր հրամանը, որը բացառում է դառնալ «դրական դատապարտյալ»: Դրական բնութագրվելով և դրա համար Արմավիր ՔԿՀ-ում ստանալով խրախուսանք, ես տեղափոխվելով (առանց իմ կարծիքը հարցնելու) «Սևան» ՔԿՀ, 1 ամսում առանց փաստական պատճառի դարձա անձ, որի մոտ դեռ պետք է ձևավորել դրական վարքագիծ: ՔԿՀ-ի բոլոր բաժինները իմ վերաբերյալ բացասական գնահատական տվեցին: Իսկ Առաջին ատյանի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, հիմնվելով այդ գնահատականը տվող մարմինների ճշմարիտության, կոմպետենտության, անաչառության կանխավարկածի վրա, իմ բողոքները մերժեցին: Մինչ այսօր ես շատ եզրակացություններ եմ կարդացել, նրանցում չկա գեթ մեկը, որում հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունենա եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք: Այս փաստը նույնպես շատ բան է նշանակում: Սա ի՞նչ է նշանակում: Կամ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորություններից և պարտականություններից դուրս և օրենքով չսահմանված, անօրինական գործողություններ և անգործություն, ինչի հետևանքով կայացվել են որոշումներ, որոնք պատճառաբանված և հիմնավորված չեն, նաև անօրինական են և ոչ իրավաչափ: Կամ էլ խնդիրը հենց օրենքի՝ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ ԱՆ 09.09.2022 թ-ի N 548-Ն հրամանի մեջ է: Որոնց հակասահմանադրական բնույթի հիման վրա ստեղծվել է մի կառույց, որի որոշումները բողոքարկման ենթակա չեն, այսինքն դատական վերահսկողությունից դուրս են և ես իմ Վճռաբեկ բողոքում բարձրացրել էի այդ հարցը՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ վիճարկել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի և տեղաբաշխման Հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշումը այն պարագայում, երբ այն չի համապատասխանում անձնական գործում առկա տվյալներին, թե՞ նրանց կարծիքը՝ եզրակացությունը անսխալական չափորոշիչ է: Այսինքն տվյալ հիմք-որոշումը սուբյեկտիվ է, թե՞ օբյեկտիվ, ենթակա է կամայականության թե՞ ոչ: Ինչպես նաև ես ակնկալում էի Վճռաբեկ Դատարանից, որ նա կկայացնի այնպիսի որոշում, որը որոշիչ ուղեցույց կդառնար այն կարգի հարցերի լուծման համար, երբ իրար են բախվում հին և նոր քրեակատարողական օրենսգրքերի բարենպաստ և վատթարացնող դրույթները: Սակայն նրանք իմ բողոքը վարույթ չվերցնելով, այդ հարցերը թողեցին անպատասխան։ Մենք, հայտնվելով նոր անբարենպաստ պայմաններում և մեկ տարուց ավել ապրելով և կատարելով նոր «խաղի»՝ քրեակատարողական օրենսգրքի կանոնները, միևնույնն է մնացինք նույն ծակ նավակով, այս ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չեղավ, ես միայն դեգրադացվում եմ, ուրիշ ոչինչ, և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե նա կտրված է բարի արմատից, ապա և չի կարող բերել բարի պտուղներ: Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն, այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում են հայտնում, թղթի վրա՝ առանց հիմնավորելու, իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում՝ ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ՝ կատարած հանցանքի բնույթը) կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն, և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում», - գրել է ցմահ դատապարտյալը։ Նա և նրան միացած մյուս ցմահ դատապարտյալները որոշել են դիմել բողոքի ծայրահեղ միջոցին․ «Հերթական անգամ մեր վրա նոր օրենքներ փորձարկեցին, որոնք ձախողվեցին, ինչպես այդ ոլորտի որոշ մասնագետներ են հավաստում», «այդ ամենը կատարվեց և շարունակվում է մեր կյանքերի հաշվին», «մենք այս տարվա մարտ ամսին և մինչ այդ բարձրացրել էինք այս խնդիրների լուծման անհրաժեշտության հարցը, որը մնացել էր անպատասխան»։ «Հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ակնկալելով, որ այս հարցի հանրայնացնումը միգուցե կստիպի, որ իրավասու մարմինների՝ այս նոր քրեակատարողական օրենսգիրքը գրողների և կիրառողների համար վերը բարձրացրած հարցերը նույնպես կդառնան օրհասական և անօրինականության սառույցը կսկսի հալվել: Պահանջում ենք հարցին արմատական լուծում տվող պաշտոնյաների հետ հանդիպում», - գրել են դիմումի հեղինակները։

«Եղբայրդ ՍՊԻԴ ունի». Երևանի ոստիկանները ողջ գիշեր նվաստացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն

«Եղբայրդ ՍՊԻԴ ունի». Երևանի ոստիկանները ողջ գիշեր նվաստացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն

Պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր են հայտնաբերել, չեն հավատացել, որ դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ի բուժման համար, և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել են, նվաստացրել, ՄԻԱՎ-ի մասին պատմել են բոլոր ծառայակիցներին (ընթացքում ՄԻԱՎ-ը խառնել են ՁԻԱՀ-ի հետ), առանց թույլտվության պատասխանել են նրա հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել նաև ընտանիքի անդամներին։ Գիշերը ժամը 12-ն անց կես, տուն վերադառնալու ճանապարհին, ինձ կանգնեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ասացին, թե թմրանյութ են փնտրում, բացեցին պայուսակս և գտան ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված ՀՌՎ դեղեր՝ պատմել է տղամարդը։ «Չիմանալով, թե ինչի համար են նախատեսված այդ դեղերը, ոստիկանները սկսեցին մեղադրել ինձ թմրանյութեր պահելու մեջ: Փորձեցի բացատրել, չլսելով իմ բացատրությունները՝ տարան Ոստիկանության բաժին։ Ինձ հարցաքննում էին տարբեր աշխատակիցներ: Հարցին՝ ի՞նչ դեղեր են դրանք, պատասխանեցի, որ B20-ի համար նախատեսված դեղեր են: Քննիչը հրահանգեց մյուս աշխատակիցներին նայել ինտերնետում՝ ինչ է նշանակում B20: Տեսան, որ նշանակում է՝ մարդն ունի ՄԻԱՎ, սկսեցին ծաղրել, գոռալ, թե բաժնում ՍՊԻԴ-ով հիվանդ կա, իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակը առանց իմ համաձայնության բացահայտեցին ամբողջ բաժնում, տեղեկատվությունը հասավ մինչև բաժանմունքի ոստիկանության պետին», - տղամարդու խոսքերը մեջբերել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Երիտասարդը խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության։ Առաջարկել է զանգահարել բուժող բժշկին։ Զանգահարել են։ Բժիշկը զգուշացրել է՝ առանց պացիենտի համաձայնության ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանը, իրավունք չունի բացահայտել նրա կարգավիճակը, դա օրենքի խախտում է, և առաջարկել է պաշտոնական հարցում անել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Այս ողջ ընթացքում տղամարդու անձնական հեռախոսը ոստիկանները մոտ է եղել։ Ուշ գիշերը նրան զանգահարել է եղբայրը, որ հասկանա՝ ո՞ւր է, ինչո՞ւ տուն չի եկել։ «Իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց: Ոստիկանության աշխատակիցն առանց իմ համաձայնության պատասխանեց հեռախոսազանգին և եղբորս ասաց՝ գիտե՞ս, որ եղբայրդ ՍՊԻԴ ունի: Սա հերթական ծանր հարվածն էր ինձ համար», - ասել է երիտասարդը։ Լուսադեմին նրան ազատ են արձակել։ Դեղերը այդպես էլ չեն վերադարձրել․ «Տվեցին միայն անձնագիրս, դրամապանակս և բնակարանիս բանալիները»։ Հեռախոսը հետ են տվել մոտ 10 օր անց։ Խտրականության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման և բռնության մասին օրեր առաջ ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը աջակցում է ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց։ Ինքը՝ տուժողը, հրաժարվել է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ: Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապաշտպանները ահազանգում են պետական հաստատություններում խտրականության, վատ վերաբերմունքի մասին և հիշեցնում՝ ո՛չ ոք, ո՛չ ոստիկանը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ գործատուն իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել, ՄԻԱՎ-ի հիմքով սահմանափակել մարդու իրավունքները, առանց նրա համաձայնության երրորդ անձանց պատմել ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Սա խտրականություն և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է համարվում, որը, ըստ օրենքի, նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Տուժածները որպես կանոն խուսափում են բողոք ներկայացնելուց, որովհետև վախենում են, որ դա կհանգեցնի իրենց կարգավիճակի հետագա բացահայտմանը, քանի որ իրավական պաշտպանության մեխանիզմները թերի են գործում կամ առհասարակ չեն գործում։

Ինչո՞ւ չեք գրում Ղարաբաղի մասին․ Բաքվում ձերբակալեցին նաև խմբագիր Սևինջ Վակիֆգըզըին

Ինչո՞ւ չեք գրում Ղարաբաղի մասին․ Բաքվում ձերբակալեցին նաև խմբագիր Սևինջ Վակիֆգըզըին

Խմբագրությունից առգրավված 40 000 եվրոյի մասին ուժայինների հայտարարությունը սուտ է՝ այդ գումարը ոստիկաններն էին բերել։

Հարձակման ենթարկված խմբագրությունը գրում էր Ղարաբաղում շինարարության մասին

Abzas Media-ի հետաքննությունները վերաբերում էին նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին

65-ամյա Աղվան Պողոսյանը անհետ կորել է․ ոստիկանություն

65-ամյա Աղվան Պողոսյանը անհետ կորել է․ ոստիկանություն

1958 թվականին ծնված Աղվան Պողոսյանը նոյեմբերի 17-ին դուրս է եկել Երևանի Կուրղինյան փողոցի շենքներից մեկի բնակարանից և չի վերադարձել:

Բաքուն ծանր հանցանքներ է մեղսագրում Լաչինից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Բաքուն ծանր հանցանքներ է մեղսագրում Լաչինից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրում է քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածներով, այդ թվում՝ «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիներին խոշտանգելու», ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար։ APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությունը, նշում է, իբր թե Բեգլարյանն ասել է, որ «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։ Ըստ ծառայության՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։ 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին «բերման ենթարկելու» մասին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր այս տարվա օգոստոսի 1-ին։ Այն ժամանակ Ղարաբաղյան առաջին պատերազմի և առավել ևս՝ «ռազմական» ինչ-որ «հանցագործությունների» մասին խոսք չկար։ Բաքվից հաղորդել էին, թե Բեգլարյանը ձերբակալվել է «Լաչինի շրջանի Աղավնո գյուղի հատվածում ադրբեջանա-հայկական սահմանը խախտելու համար»։ Բեգլարյանն 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում, որը արդբեջանական շրջափակման պատճառով ամբողջական պաշարման մեջ էր հայտնվել՝ զրկվելով կապից և՛ Ստեփանակերտի, և՛ Գորիսի հետ։ տե՛ս Ռաշիդ Բեգլարյանը խմած էր․ Ղարաբաղի ԱԱԾ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ից պարզաբանել էին՝ նա, ամենայն հավանականությամբ, հարբած է եղել, մոլորվել է և հայտնվել հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելի ուշ ԼՂ դատախազությունից հաղորդել են՝ Բեգլարյանը «Հին Շեն գյուղից փորձել է ոտքով շրջանցել Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը և հասնել Հայաստան, ճանապարհին առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից»։ տե՛ս Ադրբեջանը խոստանում է դատել հայազգի տղամարդկանց Ռաշիդ Բեգլարյանի «ձերբակալումից» 2 օր առաջ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից՝ Կարմիր Խաչի մեքենայից, առևանգել էին նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մի շարք ծանր հանցագործություններ էր մեղսագրել։ Նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «1991 թվականին Մաշալա գյուղի վրա զինված հարձակմանը մասնակցելու» համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ 68-ամյա տղամարդը իր վերջին խոսում նշել է․ «Ես անմեղ մարդ եմ, ես այնտեղ չեմ եղել, ես դրան չեմ մասնակցել, ինձ կարող եք ստուգել հատուկ սարքերով»։ Երևանը ահազանգել է՝ դատավարությունը ուղղորդված է եղել, չեն հարգվել միջազգային իրավական նորմերն ու մարդու իրավունքների երաշխիքները։