Այսօր Վայքի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, Արփի համայնքի բնակիչ Նարեկ Իսիլովը։ Այս մասին Epress.am֊ին հայտնել են նրա համագյուղացիները։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս նշել է, որ մահվան հանգամանքների և մահվան պատճառների մասին մի փոքր ուշ կհաղորդվի։
Մեր տեղեկություններով՝ Նարեկ Իսիլովն ամուսնացած է, ունի մեկ երեխա։