2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Ինչպես է ստում պաշտպանության նախարարությունը

Ինչպես է ստում պաշտպանության նախարարությունը

Պապիկյանը չի հաշվել հրամանատարի կողմից սպանված պայմանագրայինի, արձակուրդի ժամանակ կախված զինվորի, «ինքնասպան եղած» սահմանապահների․․․

Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Երևանյան այգու պատը մասամբ ծածկվեց զոհված ռուսների անուններով

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր ռեկորդներ է սահմանում

Ինչ պատահեց պատանի պիոներների հետ

Ինչ պատահեց պատանի պիոներների հետ

Անցորդ — Երբ մահացաք, ես լացում էի: / Տիտո — Ես նույնպես: / Անցորդ — Շատ շուտ մահացաք: / Տիտո — Համաձայն եմ:

Մարզպետը կասեցրեց հանքափորների ցույցը Երևանի կենտրոնում

Մարզպետը կասեցրեց հանքափորների ցույցը Երևանի կենտրոնում

«Մեր ձենը հողի տակից է գալիս, մեզ չեն լսում»

Դեպի Արևելք

Դեպի Արևելք

90-ականների ռետրոսպեկտիվ Բեռլինի 76-րդ կինոփառատոնը մեկնարկել է փետրվարի 12-ին։ Հետհայաց ցուցադրությունները նվիրված են իննսունականների կինոյին։ Ծրագրում ներառված են Շանթալ Ակերմանի, Վերներ Հերցոգի և Ուլրիկե Օթինգերի «ճամփորդական» ֆիլմերը՝ «Արևելքից» (From the East, 1993), «Զանգեր խորքից» (Bells from the Deep, 1993), «Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից» (Johanna D'Arc of Mongolia, 1989)։ Արևմտյան նշանավոր ռեժիսորները 90-ականներին բացահայտում էին նոր-նոր ապաշրջափակված «արևելքը»։ Նրանց ճանապարհները հատում էր ոչ միայն աշխարհագրությունը։ Հերցոգը Նոր գերմանական կինոյի երեք հենարաններից մեկն է, Օթինգերը՝ նույն շարժման ավելի մարգինալ, բայց ինքնատիպ մաս: Ակերմանի «Ժաննա Դիլմանը» վերջերս հռչակվեց «բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ»․ գլխավոր հերոսուհուն մարմնավորած Դելֆին Սեյրիգը իր վերջին դերը խաղացել է հենց Օթինգերի «Ժաննա դ՛Արկում»։ Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը հավասարապես կարևորում էր վավերագրականն ու խաղարկայինը, և երեքն էլ մեծ ներդրում ունեն ֆիլմ-էսսե ժանրի ձևավորման մեջ: 1 Շանթալ Ակերմանի «Արևելքից» ֆիլմը ճամփորդական օրագիր է․ երթուղին սկսվում է նոր-նոր միավորված Գերմանիայից, անցնում Լեհաստանի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի տարածքով և հասնում (չ)իրադարձությունների հիմնական վայր՝ ձմեռային Մոսկվա: Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ Ֆիլմը կառուցված է մասնավորի և հանրայինի, բնակարանային ու փողոցային տեսարանների համադրման և հակադրման շուրջ։ «Սյուժե» չկա, չի բեմադրվում «իրավիճակ», ռեժիսորը շփման չի գնում կինոխցիկի առջև հայտնված մարդկանց հետ։ Մի պահ զգացողություն է առաջանում, որ կերպարներից մեկը «կնկատի» կամերան և կսկսի պատմել իր պատմությունը: Բայց մարդիկ շարունակում են ներկլանված վերարտադրել արարողություններ՝ թեյ խմել, սնվել, հագնվել, դաշնամուր նվագել։ Նրանք արթուն են կամ քնած, և ինչ-որ բան է կատարվում օրերի և գիշերների, ցանկությունների և մտքերի արանքում։ Գլխավոր հերոսը անգործությունն է, ինչպես Ակերմանի շատ այլ ֆիլմերում: Կանգառներում ու կայարաններում մարդիկ հերթ են կանգնում, որ սպասեն։ Կամերայի դանդաղ թրևելինգը նկարում է անժամանակության մեջ հայտնված տասնյակ, հարյուրավոր դիմանկարներ: Ավտոբուսը արդեն մի քանի ժամ ուշանում է։ Արևելքից, Շանթալ Ակերման, 1993 / սքրինշոթ Հանդիսատեսը նույն սպասողական վիճակում է հայտնվելու, եթե ակնկալի սովորական պատում տեսնել։ Ակերմանը ստեղծում է զննողական «համր կինո»: Երբեմն այն ցուցադրվում է նույնիսկ կենդանի երաժշտական նվագակցությամբ, չնայած ֆիլմի բնական ձայնային լանդշաֆտն ինքնին տպավորիչ է։ Համերգասրահում թավջութակահար Նատալյա Չախովսկայա մենակատարությունը՝ Չայկովսկու սյուիտը, հակադրվում է ռեստորանային երգչախմբի ելույթին, բացօթյա դիսկոտեկի աղմուկը հանդիպում դատարկ փողոցների լռությանը: 2 Համաշխարհային կինոյի մեծ ճանապարհորդ Վերներ Հերցոգի «Զանգեր խորքից» ֆիլմը բաղկացած է Ռուսաստանում հավատքի և սնահավատության մասին պատառոտ էսքիզներից։ Սիբիրցի շամանը բուժիչ ըմպելիք է պատրաստում; կախարդ Յուրի Տարասովը դիվահար կանանց մարմիններից վտարում է չար ոգիներին; Սերգեյ Անատոլյևիչ Տորոպը իրեն համարում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը․ նա թափառում է հանրակացարաններով և այցելում ընչազուրկներին; բուժարար էքստրասենս Ալան Վլադիմիրովիչ Չումակը ձեռքերի արտահայտիչ շարժումներով տիեզերական էներգիա է փոխանցում համերգասրահում հավաքված մարդկանց: Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ Էքստրասենս Չումակի «դիրիժորությունը» տեսողական հանգավորում է ստանում ժամհար Յուրի Յուրյևիչ Յուրյևի շարժումներում: Առաջ նա կինո էր ցույց տալիս, հիմա զանգ է զանգում՝ իր գործը համարելով արվեստ, մի նոր կրոն իր քրմերով ու նահատակներով: Միջնադարյան Ռուսաստանում Սուրբ «Յուրիի օրը» գյուղացիներն իրավունք ունեին մի կալվածատիրոջից անցնել մյուսին։ Ժամհարը մարմնավորում է ժամանակների ու տերերի արանքում հայտնված երկիրը։ Համընկնող անուն-ազգանուն-հայրանունով տղամարդն ինքն իր համար և՛ հայր է, և՛ ընտանիք․ ծնողներ չունի, ոչինչ չգիտի նրանց մասին, ենթադրվում է, որ նրանց կա՛մ Ստալինն է սպանել, կա՛մ Մեծ պատերազմը։ Զանգեր Խորքից, Վերներ Հերցոգ, 1993/ սքրինշոթ Գյուղացի մի կին վկայում է պոչավոր-պոզավոր դևի հետ իր առերեսման մասին: Մյուսը պատմում է, որ վայրի խոզը հարձակվել է իր վրա. կատաղության դեմ պատվաստումը չի պաշտպանել առասպելական աշխարհայացքից: Մարդիկ ապրում են կիկիմորաներով և վիշապներով շրջապատված: Նրանք դեռ փնտրում են Կիտեժ անտեսանելի քաղաքը, որն իր բնակիչներով հանդերձ սուզվել է Սվետլոյար լճի մեջ՝ թաթար-մոնղոլական հարձակումներից փրկվելու համար, և մինչ օրս մնում է այնտեղ՝ հասանելի միայն մաքուր սիրտ ունեցող մարդկանց: Հերցոգը պատկերում է ուխտագնացներին, որոնք ամռանը չոքեչոք պտույտներ են անում լճի շուրջ, իսկ ձմռանը սողեսող շարժվում են բարակ սառույցի վրայով, որ հասնեն լճի կենտրոն և տեսնեն ջրի տակն անցած քաղաքը: Ուխտավորներից մեկը հոգևոր երանության մեջ զննում է լճի խորքը: Ֆիլմի մասին պատմելիս՝ Հերցոգը փորձում է դեսակրալիզացնել պատկերված ծեսերը, վերադարձնել դրանց առաջնային իմաստը: «Ծնկաչոք հավատացյալները» անտառասունկ հավաքողներ են, «սառցակալած ուխտագնացները»՝ տեղացի հարբեցողներ, որոնց վարձել է ռեժիսորը: «Զննողն» ուղղակի քնած է փորի վրա պառկած: 3 Չորս կանայք՝ ֆրանսիացի ազգաբանը, ամերիկացի երգչուհին, գերմանացի ուսուցչուհին և իր առաքելությունը դեռ չգտած երիտասարդ Ժաննան, տրանսսիբիրյան էքսպրեսով մեկնում են Հեռավոր Արևելք։ Նրանց ուղեկցում են հրեա հանրահայտ երգիչը, ռուս գեներալը և նրա ադյուտանտը, վրացական երգչախումբը։ Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ Ուլրիկե Օթինգերի «Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից» ֆիլմում ցարական ժամանակներից գործող կառաշարը վերածվել է անհեթեթ բաբելոնյան աշտարակի. լեզվից լեզու անցնելով՝ հերոսները կիսվում են հիշողություններով, տարօրինակ պատմություններով և երգերով: Հանկարծ գնացքը կագնում է ճանապարհի մեջտեղում, և ճամփորդ կանայք դառնում են մոնղոլական մայրիշխանական ցեղի գերիները: Առևանգումը բոլորովին նման չէ առևանգման․ հարգալից և հաստատակամ հրավեր է՝ փոխադարձ նվերներով, առաջարկ, որը հնարավոր չէ մերժել: Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ «Գերևարման» պահին ազատ են արձակվում կամերան և ֆիլմային տարածությունը։ Գնացքի արհեստական աշխարհը, որտեղ նույնիսկ պատուհաններից բացվող տեսարանն էր թվում կեղծ, մնում է անցյալում: Հարմարավետ հերմետիկ կուպեից և վագոն-ռեստորանից հետո տափաստանի անծայրածիր բնապատկերը լրիվ ուրիշ աշխարհի էֆեկտ է ստեղծում. նման է բաց տիեզերք դուրս գալուն: Ժաննա դ'Արկը Մոնղոլիայից, Ուլրիկե Օթինգեր, 1989 / սքրինշոթ Իր հերոսների պես՝ Օթինգերը սիրով և քնքուշ հիացմունքով է հետևում տեղացիների նիստուկացին։ Անուսում քոչվորներին փնովող ռուս գեներալը դեռ նախորդ կանգառում իջել էր գնացքից: Ֆիլմում պատկերվում է «Ծամ» պար-միստերիան։ Օթինգերի տեսախցիկը ծեսը դարձնում է պերֆորմանս։ Դարերի ավանդույթը ներկայանում է որպես ժամանակակից արվեստ։ Սա ոչ թե «թարգմանության» փորձ է, այլ ակնարկ կամ հիշեցում, որ ցանկացած մշակույթ ինչ-որ իմաստով արհեստական է։ Ալեքսանդր Մելյան Սինեսկոպ կոլեկտիվ

Տեսչությունը արթնացավ, մարզպետարանը դավաճանեց․ գործադուլը Ախթալայում շարունակվում է

Տեսչությունը արթնացավ, մարզպետարանը դավաճանեց․ գործադուլը Ախթալայում շարունակվում է

«Աշխատավորները հետ չեն կանգնելու։ Գործադուլը շարունակվում է, եթե պետք լինի՝ այլ հանքափորներ էլ կմիանան Ախթալայի ընկերներին»

Քաղծառայողները չէին սպասում, որ իրենց էլ կգցեն

Քաղծառայողները չէին սպասում, որ իրենց էլ կգցեն

Հունվարին գազ չունենալու պատճառով բնակարանների կոյուղին է սառել ու պայթել։ Կոյուղաջուրը լցվել է առաջին և երկրորդ հարկի բնակարանները..

Խաղաղության մրցանակից հետո Բաքուն ծանր դատավճիռներ է տվել հայ գերիներին

Խաղաղության մրցանակից հետո Բաքուն ծանր դատավճիռներ է տվել հայ գերիներին

Բաքվի դատարանը ԼՂ նախկին պաշտոնյաներին դատապարտել է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման..

Մի անգամ Չավեսն ինձ ասաց․ «Ահավոր նեղված եմ»

Մի անգամ Չավեսն ինձ ասաց․ «Ահավոր նեղված եմ»

Եթե ​​Ռոդրիգեսը ինչ-որ պահի հրաժարվի խաղալ խաղի կանոններով, Թրամփը գուցե անտեսի դա, Ռուբիոյի ճամբարը՝ ոչ։

Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է

Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է

Ախթալայի հանքի պարագայում միշտ էլ աշխատանքի չներկայանալու «հարգելի», այսինքն՝ օրենքով սահմանված պատճառ կա։

Մինեսոտան դիմադրում է միգրանտների որսին

Մինեսոտան դիմադրում է միգրանտների որսին

Ֆեդերալները բիրտ ուժ են կիրառում թե՛ միգրանտների, թե՛ նրանց «պաշտպանների» հանդեպ՝ ձերբակալում են, ջարդում մեքենաները, արցունքաբեր գազ փչում դեմքներին..

Ռոջավայի անկման պատճառները

Ռոջավայի անկման պատճառները

Ինչո՞վ է պայմանավորված քրդական ինքնավարության ձախողումը, և ի՞նչ պայմաններում է ընթանում համընդհանուր մոբիլիզացիան