Նախարարների մեղքը բարդել են մահացած ձկնաբույծի վրա
«Բայց ես պաշտոնյաների դեմ եմ հաղորդում տվել։ Օրինակ՝ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ով հիմա փախած է Հայաստանից..»
Սովը Սուդանում չի խանգարում գեներալների բիզնեսին
Քաղաքացիական պատերազմի ֆոնին երկրից արտահանվող ոսկու ծավալները կրկնապատկվել են։
Վրդովված և ատելությամբ լցված
Նոր «առաջին օրվա» պատմությունը
«Слава Україні»-ն ու «Слава Украине»-ն գրեթե նույն ձև են հնչում
— Պոպուլյար վարկած կար՝ սա Ռուսական կայսրության անխուսափելի և արագ փլուզման սկիզբն է։ Ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչպես են չափում «արագը»։
Էյֆորիան անցել է, ղարաբաղցիները մնացել են անտուն, հատկապես միայնակները
120,000 փախստականներից ընդամենը 3,551 ընտանիք է սերտիֆիկատ վերցրել։ Միայն 1,432-ն են կարողացել այն իրացնել։
Արման Գրիգորյանի ձայնը և ընկերներին նվիրած աշխատանքները
Նկարիչների միությունում ցուցահանդեսից հետո epress.am-ի լրագրողը հանդիպել և զրուցել է կազմակերպիչներից Հարություն Սիմոնյանի հետ։
Բաքվեցի Գրիշան Պոլտավայում է ապրել կյանքի կեսը
Հիշում եմ՝ եղբորս հանդիպեցի կամվոլնիի մոտ։ Դեմքն արյունոտ, աչքը թափած, շորերը պատռված։ Գնացինք տուն, Գրիշան հեռուստացույցի ոտքը հանեց ու հետ գնաց։
Մեդիաները գործ արին․ ռեպորտաժ հրդեհից հեռու Դիլիջանից
Դիլիջանի հրապարակում երեկ երեկոյան մի քանի փրկարարից իմացանք, որ անտառային հրդեհն արդեն մարվել է։ Նրանք իջել էին քաղաք և անընդհատ զանգեր էին ստանում հարազատներից․ քիչ առաջ էր հաղորդվել, որ փրկարարների մեքենա է վթարվել, չորս հոգի վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Նրանց զանգում էին նաև կոլեգաները սարերից․ «Մի անհանգստացեք, ինչ կենդանի պիտի ձեզ գտնի, արջերը արդեն քնած են, լա՜վ, էսա կվադրոցիկլ կուղարկենք ձեր հետևից»։ Առավոտյան արդեն հրշեջ ջոկատներ չէին պտտվում քաղաքում, դադարել էին նաև ուղաթիռներով լճից ջուր կրել։ Դիլիջանում, ի տարբերություն ֆեյսբուքի, պանիկա չկար։ «Կարդացել եմ սոցցանցերում, որ անտառները վառվել են։ Ինչպես տեսնում եք՝ էտքան էլ չէ», — կատակում էր տաքսիստներից մեկը։ Դիլիջանի հրդեհը մեդիայում կապվում էր Հայաստանի այլ մարզերում բռնկումների հետ, թեև դրանք առանձին օջախներ էին։ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը սկսվել է նոյեմբերի 21-ին։ Դիլիջանում բռնկվել են «Կազաչիի» և «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հատվածները, ոլորանների մոտ գտնվող որոշ անտառածածք տարածքներ։ Առանձին օջախներ կային Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Դրանց մեծ մասը արագ մեկուսացվել և մարվել է։ Հրդեհամարմանը մասնակցել է մոտ 2000 փրկարար։ Սոցցանցերում տարբեր տեսություններ էին շրջանառվում պատճառների մասին։ Կատարվածի մեջ մեղադրում էին կառավարությանը, թուրքերին, չոր խոտ վառող գյուղացիներին և կլիմայական փոփոխությունները։ Դիլիջանի բնապահպան ակտիվիստները մեղադրում էին նաև «անտառահատներին» և «ծառագողներին»՝ նրանց, ում դեմ պայքարում էին նաև հրդեհից առաջ։ Դիլիջան / 22․11 շրջակա միջավայրի նախարարություն հաղորդագրությունից / 23․11 Դիլիջանի Ազգային պարկի երեք աշխատակիցներ մեզ պատմեցին՝ ինչ է կատարվել վերջին օրերին։ — Հրդեհը սկսվել է ոչ թե անտառում, այլ Ազգային պարկի եզրագծից վերև գտնվող խոտհարքներում և հանդերում՝ Սեմյոնովկայի հատվածից։ Էն տեղերում, որտեղ քամին ոչ բարենպաստ է փչել, կրակը տարածվել է դեպի անտառ։ Ազգային պարկի սահմանագծով էր վառվում, տեղ-տեղ թափանցել էր ներս։ — Էս նոյեմբերը շատ չոր ա, տեղումներ չկային, եղանակը՝ սովորականից տաք։ Երբ որ հողը թաց ա լինում, վեգետացիան էտքան արագ չի կպնում։ — Ես հրշեջ մեքենայի վարորդն եմ եղել։ Գալիս էինք, որ նորից ջուր լցնենք, էտ ընթացքում քամին կրակը հետ էր պտտում։ Էտ տարածքներ բոլորը չեն կարող բարձրանալ։ Մենք բարձրանում ենք հատուկ տեխնիկայով, բայց որ իջնում ենք, վատանում ենք ճնշման տատանումից։ Ամենաշատ գործը արել են Ազգային պարկի տղաները և փրկարարները։ Պարզապես մենք ժամանակ չունեինք սելֆի անելու, որ բոլորին ցուցադրենք։ — Զանգում էին անտառից խամ մարդիկ, որ բարդ ռելիեֆներում չեն քայլել, ասում էին՝ գանք օգնենք։ Մենք հիմա կրակը մարենք, թե՞ ձեզ տիրություն անենք։ Առանց էդ էլ բարդ վիճակ էր, փրկարարներից մեկը ընկավ կրակների մեջ, ուգար եղավ, հազիվ հանեցինք։ Մեր աշխատակիցներից մեկն էլ էր վառվել։ — Ով ինչ ասես էս ընթացքում գրեց՝ էլ թուրքերն են հատուկ պաժար տվել, էլ անտառագողներն են կրակ գցել։ Բայց էտ տարածքներում ոչ անտառահատ կա, ոչ էլ ուրիշ մարդ։ Ծառահատման թեման ու էս հրդեհը կապ չունեն իրար հետ։ — Ձեր վրա չվերցնեք, բայց մեդիան իրա վատ գործը արեց։ փրկարար ծառայության հաղորդագրությունից Բնապահպանի տուն կազմակերպության հիմնադիր Գոռ Հովհաննիսյանը, որը Դիլիջանում կամավորություն է անում, գրում է․ «Այսօր երեք անգամ զոռով-շառով ինձանից հարցազրույց են քերել ու բոլորի մեջ մի առաջնային նպատակ ա եղել. բոլորն էլ ուզեցել են, որ ասեմ, որ սա ինադու արած ա, որ սա պատվեր ա և այլն։ Էն, որ, իհարկե, չեմ բացառում, բայց նաև չեմ բացառում լիքը ուրիշ, ավելի նորմալ վարկածներ էլ <․․․> բնության մեջ ինքնաբռնկումներ նույնպես հաճախ են լինում։ Ու ոչ թե թուրքերը քպ-ին 1,5 մլն փող են տվել, որ Դիլիջանում անտառները պաժառ տա»։ Ներքին գործերի նախարարությունից չեն ասում՝ որոնք են բռնկումների պատճառները։ Բացառված չէ, որ դրանք բնական են։ Այնուամենայնիվ, նախարարությունը և բնապահպանության տեսչական մարմինը հորդորում են արոտավայրերն ու ցանքատարածքները մաքրելիս չոր խոտերը, բուսական մնացուկներն ու տերևները չայրել: Հիշեցնում են՝ 50-ից մինչև 300 հազար դրամ վարչական տուգանք է սահմանված: Տեսչությունը այս օրերին տերևների, խոզանների և բուսածածկի մնացորդների այրման մոտ հազար դեպք է արձանագրել։ Հայաստանի շատ գյուղերում հիմա էլ է ծուխ՝ վառում են չորացած խոտը, համարելով դա սանիտարական աշխատանք։ Այս գործողությունը որևէ իմաստ չունի․ այրումը վնասակար է թե՛ հողի, թե՛ մարդկանց համար, նաև հրդեհի վտանգ է ստեղծում ամենուր։ փրկարար ծառայության հաղորագրությունից Դիլիջանի Ազգային պարկի աշխատակիցները խոսում էին նաև չորացած ծառերի մասին․ «Դրանք պիտի մաքրես, որ չընկնեն վնասեն կողքիններին։ Իրանք նաև հեշտ են բռնկվում։ Հիմա էս չորացած ծառը որ կտրենք, կգան, կնկարեն, կգրեն՝ տեսեք, պարկի աշխատողները անտառահատում են անում»։ Ըստ պաշտոնյաների, Ազգային պարկը տարբերվում է անտառտնտեսություններից․ կանոնները ավելի խիստ են, վերահսկողությունը՝ ավելի ուժեղ, արտոնում են միայն չորացած փայտանյութ հավաքելը՝ «ըստ ընթացակարգի, հատուկ թույլտվությամբ և տեղերում»։ Բայց դիլիջանցի բնապահպանները պնդում են, որ ապօրինի ծառահատումները այստեղ չեն դադարում։ «Հրդեհը հանգցվեց մեկ-երկու ակտիվ օրում, վառվեց մոտավորապես, ասենք թե, 300 առողջ ծառ, ու բոլորը վայ-վույ են անում։ <․․․> Բայց այս տարվա մեջ Տավուշում 1000-ով ծառեր են կտրվել ու գողացվել։ Մեր անտառային պաշարները անխնա թալանվում են», — գրում է Գոռ Հովհաննիսյանը:
Փրկված կատուներ և շներ․ Բուչայի շրջան, Ուկրաինա
Կենդանիները հակադեպրեսանտների վրա են, արձագանքում են օդային տագնապի, ռմբակոծությունների և նույնիսկ ամպրոպի ձայներին. հարձակվում են միմյանց վրա, փոս են փորում, գազազում են։
Մաման դեմենցիա ունի, ես էլ՝ շուտով
Դու տեսնում ես՝ ինչպիսին է եղել քո հարազատ մարդը ու ինչ է դարձել։ Այդ հակադրությունը տեսնելն ամենաբարդն է։ Անծանոթին ավելի հեշտ է խնամել։
Մահվան ելքով վթարից հետո երկաթուղին ու համայնքը մեղքն իրար վրա են գցում
Երկաթգծի հետ ավտոմոբիլային ճանապարհի անցումը Սիս գյուղում չունի գծանցի հերթապահ և կահավորում
Օնլայն մախինացիաներից «միամիտ» տուժածներին քննիչները ծաղրում են
Օնլայն վարկեր, խաղարկություններ, «ներդրումային հարթակներ», որոնք ավանդները բազմապատկելու հեշտ միջոց են առաջարկում