Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի երկու գերեվարված քաղաքացիների փոխանակել Ղարաբաղում պահվող իր քաղաքացիների հետ։ «Մենք պատրաստ ենք Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին փոխանակել Դիլգամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ»,- ասվում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի հայտարարության մեջ։
Պրես ռելիզի ժամանակ ասվում է, որ փոխանակության պատրաստակամության մասին համապատասխան դիմումը միջազգային կառույցներին ուղարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին։ Պետակա հանձնաժողովը նշում է, որ Բաքուն բազմիցս ընդգծել է փոխանակության վերաբերյալ իր «բոլորը բոլորի հետ» սկզբունքային դիրքորոշումը։
«Հարկ ենք համարում նշել, որ մեր երկիրը հետևում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին ու սկզբունքներին և Ռուսաստանի ու Ուկրայինայի միջև սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած գերիների փոխանակությունը որակում է որպես մարդասիրական ակտ։ Հումանիզմի այդ օրինակին համապատասխան, ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև գերի-պատանդների նույն սկզբունքով շուտափույթ ազատման գործում», – ասվում է հայտարարության մեջ։
Զինվոր Արայիկ Ղազարյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից Ղարաբաղի սահմանի մոտ ձերբակալվել էր օգոստոսի 12-ին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ, զինվորը լքել էր իր զորամասը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների զոհը դառնալու պատճառով։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հորդորում էր չհավատալ այդ վարկածին։
2018 թվականի հուլիսի կեսերին Տավուշի մարզի Բերդավան գյուղի այդ ժամանակ 34-ամյա քաղաքացի Կարեն Ղազարյանի անհետացման պատճառները հայտնի չեն։ Զինվորական չէ, Բաքվում նրան դատել են «Ադրբեջանի դեմ հանցագործությունների» համար։ Հարազատներն ու հարևանները ենթադրում են, որ նրան առևանգել են, հնարավոր է, հետագա կեղծիքների համար։
2014 թվականի դեկտեմբերին Ստեփանակերտի դատարանը Դիլգամ Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։ Ղարաբաղի իրավապահ մարմինների պնդմամբ, Գուլիևն ու Ասկերովը, նաև ձերբակալության ժամանակ մահացած (պաշտոնական վարկած) Հասան Հասանովը մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում Քելբաջարի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և սպա Սարգիս աբրահամյանի սպանության և 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Դատը Ստեփանակերտում է եղել, փաստաբանները տեղի հայեր էին, ադրբեջաներենից հայերեն և հակառակ թարգմանիչներ չեն տրամադրվել, Գուլիևն ու Ասկերովն իրենց մեղքը չեն ընդունել։