Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ–երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը,
գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք
երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում:
Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հետ կապված
հարցերում ՀԱՊԿ
անդամ–երկրների փոխգործակցությունը: