Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը։ Նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել քանդակի Իջևանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին։ Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին և շարունակվել միչև 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ։
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ քանդակագործների ստեղծած աշխատանքներն այսօր էլ յուրահատուկ շունչ են տալիս քաղաքին։ Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին։
(Լուսանկարը` Սահակ Պողոսյանի)