Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը շարունակում է Ռուսաստան-Հայաստան գազատար խողովակի վրացական հատվածի սեփականացման հետ կապված գործընթացը:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Նրա խոսքով` ներկայումս ընկերության վրացական ներկայացուցչությունն այս հարցի շուրջ բանակցություններ է վարում վրացական իշխանությունների հետ. «Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել գազամուղի այդ հատվածն իր գազը Սև Ծովի ափ արտահանելու համար»: