Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը քննարկել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում գայլերի թվաքանակի կտրուկ աճի խնդիրը: Գործադիրը հաստատել է թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը։ Համաձայն կառավարության որոշման` ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը կկազմի հարյուր հազար դրամ` ամեն մի գլխի համար: ՀՀ բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվել է 10000.0 հազար դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։