2014 թվականին Սոչիում անցկացվելիք Ձմեռային Օլիմպիական խաղերի համար միանգամից 3 խորհրդանշական կենդանի է ընտրվել: Օլիմպիադա-2014-ի խորհրդանիշները կլինեն Նապաստակը, Ընձառյուծը և Սպիտակ արջը:
Ասյ մասին հայտարարվել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» ուղիղ եթերում շաբաթ օրը երեկոյան: Երեք թեկնածուների համար քվերակել են քվեարկության մասնակիցների 62 տոկոսը:
Վերոնշյալ երեք խորհրդանիշների հիմնական մրցակիցներն էին Արևիկը, Մատրյոշկան, Դելֆինը, Գորշ Արջը: Վերջինս ամենաքիչ ձայներն է հավաքել: Ինչպես նշում է lenta.ru-ն, հիմնական ֆավորիտն է եղել Ջմեռ Պապը, սակայն կազմակերպիչները որոշել են հանել նրան մրցույթից, քանի որ այդ դեպքում խորհրդանիշը կդառնար Միջազգային Օլիմպիական Կոմիտեի սեփականությունը:
Նշենք, որ 1980 թվականի Օլիմպիական խաղերի խորհրդանիշ Օլիմպիական Արջուկի հեղինակը` նկարիչ Վիկտոր Չիժիկովը, մեղադրել է Սպիտակ արջի հեղինակներին իր գաղափարի գողության մեջ:
«Այդ Սպիտակ Արջը, որին նրանք ընտրել են, նրանում ամեն ամբողջականը քաշել են իմ արջից` աչքերը, քիթը, բերանը, ժպիտը, չնայած ամեն ինչ խեղաթյուրված է», – ասել է Չիժիկովը «Эxо Москвы» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ:
Սոչի 2104-ի երեք խորհրդանիշները