Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` 1977 թվականի արտադրության Peugeot 504 մակնիշի մեքենան միջազգային ինտերնետ աճուրդին վաճառվել է 2,5 մլն դոլարով, հաղորդում է AFP գործակալությունը:
Մեքենայի նոր սեփականատեր է դարձել ոչ թե անհատ, այլ կազմակերպություն, որի անունը չի հաղորդվում: Աճուրդին մասնակցած կազմակերպության ներկայացուցչի խոսքով`ընկերությունը որոշել է ձեռք բերել այդ մեքենան Ահմադինեժադի հանդեպ ունեցած հատուկ հետաքրքրության, ինչպես նաև նրա «համեստ կենսակերպի» պատճառով:
Ինչպես հաղորդել է Իրանում գործող Պետության bարեկեցության kազմակերպության ղեկավար Ահմադ Ասֆանդիարին, աճուրդին մասնակցել են Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի ավելի քան կես միլիոն քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերին Իրանի իշխանությունները որոշում էին կայացրել վաճառել Ահմադինեժադի մեքենան բարեգործական առցանց աճուրդի միջոցով: Իրանցի մասնակիցների համար նախնական ներդրում է սահմանվել 50 ԱՄՆ դոլար, իսկ արտասահմանցիների համար` 50 եվրո: