Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա որոշմամբ ընդունվել է ի գիտություն Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահի մարտի 4-ի իրազեկումը` 2011թ. մարտի 21-ին ժամը 17.00-20.00 Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք, այնուհետև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց մինչև Հյուսիսային պողոտայի խաչմերուկ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԼՄ Հոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի վերջին հանրահավաքն անցկացվել է փետրվարի 28-ին Մատենադարանին հարող տարածքում: Այդ հանրահավաքի ընթացքում, խոսելով իշխանությունների մասին, Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ մարտի 21-ի հանրահավաքին ինքը պահանջելու է, որ «նրանք հեռանան»: