Լեգենդար երաժիշտ Էրիկ Քլեպտոնը աճուրդից վաճառել է իրեն պատկանող 70 կիթառ, տասնյակ հզորազուցիչներ, ինչպես նաև համերգային հագուստը` Ջանի Վերսաչեից. հաղորդում է CCN-ը:
Վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն Անտիգուայում գտնվող թմրամոլների և հարբեցողների վերականգնողական կենտրոնին: Երաժիշտը այս կենտրոնի հիմնադիրներից է:
Աճուրդն իրականացնող կազմակերպության պաշտոնական կայքում նշվում է, որ մարտի 9-ին Նյու Յորքում կայացած աճուրդի արդյունքում 2,15 մլն դոլար է հավաքվել:
Աճուրդի ամենաակտիվ գնորդը Էրիկ Քլեպտոնի արվեստի մեծ երկրպագու, ռուսաստանյան D-Black խմբի կիթառահար և վոկալիստ Վլադիմիր Ավետիսյանն է եղել: Հենց նա էլ ամենաթանկ գնով ձեռք է բերել Քլեպտոնի Gibson L-5 կիթառը: