Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ելույթից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում:
Այնուհետև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ճշգրտում մտցրեց, որ Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկում կներկայացնի Երևանի քաղաքապետարան, և եթե քաղաքապետարանը մերժի իրենց հայցը` հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, ապա իրենք կհավաքվեն Մատենադարանում և որոշում կկայացնեն:
Այս պահին Ազատության հրապարակը դատարկվում է երաժշտության հնչյունների ներքո:
Ազատության հրապարակում հնչեցված Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը կներկայացնենք մի փոքր անց: