Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ չի պատրաստվում դադարեցնել «Ազատության ծոմը»` ակնկալիք ունենալով բուն հասարակական նախաձեռնության: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Երեկվա Ազատության հրապարակի վերադարձը մի հանգրվան էր, բայց ես ակնկալիք ունեմ, որ հասարակությունը, ժողովուրդն ինքը կսկսի կանոններ և պահանջներ իջեցնել կուսակցություններին` լինի դա իշխանավոր, թե ընդդիմադիր: Երբ ես հայտարարեցի «Ազատության ծոմը», որևէ ժամկետ չնշեցի: Ես շարունակելու եմ իմ փոքրիկ լուման ներդնել այնքան, որքան Աստված կամք տա», – ասել է Հովհաննիսյանը: