«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում Արևմուտքի կողմից հեղափոխություն կազմակերպելու հնարավորության մասին:
«Եթե գլխավոր ընդդիմությունը, ի նկատի ունեմ ՀԱԿ-ը, գնում են Սերժ Սարգսյանի հետ համաձայնաբար ընտրությունների, ո՞րն է Արևմուտքի օգուտը: Մենք պետք է այստեղ փորձենք հիշել որն է եղել այս 15-20 տարիներին Արևմուտքի ռազմավարական գլխավոր խնդիրը: Հնարավորինս շուտ ռուսական ազդեցության թուլացում Հարավային Կովկասում»,- ասել է Սեֆիլյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ արցախյան խնդրի և հայ-թուրքական հաարբերությունների վերաբերյալ ռազմավարական իմաստով «տեր-պետրոսյանական և սերժսարգսյանական խմբերի միջև տարբերությւյն չկա»:
«Եթե այնտեղ տարբերություն կա, ապա մարտավարական մանրուքների մեջ, ուստի այն օրը, երբ հայ-թուրքական հարաբերությունները սկսեն բարելավվել, հաջորդ հարցը բարձրանալու է, թե ինչ են այստեղ անում ռուսական զորքերը, դրանից հետո անիմաստ է դառնալու նրանց ներկայությունը»,- ասել է Սեֆիլյանը:
Նա նաև վստահեցրել է, որ «ռուսները խաբված վիճակում են, քանի որ Սերժ Սարգսյանը շատ ավելի խորը կապերի մեջ է Արևմուտքի հետ, քան Ռուսաստանի»: