Home / Հայաստան / Հայաստանի ինտերնետն անջատած 75-ամյա կնոջը 1-3 տարվա ազատազրկում է սպառնում

Հայաստանի ինտերնետն անջատած 75-ամյա կնոջը 1-3 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի 75-ամյա բնակչուհին մի քանի ժամով Հայաստանն առանց ինտերնետի էր թողել, հաղորդում է «Բիզնես Գրուզիա» պարբերականը:

Կինն արդեն խոստովանել է, որ ինքն է վնասել օպտիկամանրաթելային մալուխի գիծը, ինչի պատճառով մարտի 28-ին ողջ Հայաստանն ու Վրաստանի մի մասը զրկվել էին ինտերնետից:

Նա պատմել է, որ Քսանի Մցխեթիի շրջանում հողի մեջ պղինձ էր փնտրում: Հենց այդ գործողություններն իրականացնելիս էլ կինը վնասել է մալուխը, հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զուրաբ Գվենետաձեն: Նա հավելել է, որ կինը մեղսակիցներ չի ունեցել: Անմիջապես դեպքի վայր են ժամանել անվտանգության աշխատակիցները ու ձերբակալել ինտերնետն անջատած կնոջը:

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան 1-3 տարի ազատազրկում է սպառնում: