Home / Հայաստան / Ֆրանսիան չի ընդունի Հայոց Ցեղասպանությունը հերքողներին պատժելու մասին օրենքը. Բաղիշ

Ֆրանսիան չի ընդունի Հայոց Ցեղասպանությունը հերքողներին պատժելու մասին օրենքը. Բաղիշ

Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիշը  հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի աջակցի  Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի դարձնելու մասին օրինագծին, հաղորդում է Today’s Zaman-ը:

Բաղիշը նշել է, որ ֆրանսիացի պաշտոնյաներն իր հետ զրույցում երաշխավորել են, որ ներկայիս կառավարությունը «բաց և պարզ» կերպով դեմ է Վերին Պալատի կողմից (Սենատ) օրինագծի ընդունմանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանությանը փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Այդուհանդերձ, օրինագծի ընդունումից հետո արդեն 5 տարի է անցել, իսկ Սենատը դեռ չի վավերացրել օրինագիծը: