Երկրագնդի ամենատարեց բնակիչ Ուոլթեր Բրյունինգը մահացել է 114 տարեկան հասակում ԱՄՆ-ում: Բրյունինգը ծնվել է 1896 թվականին Մելրոուզում: Գրեթե ողջ կյանքում նա աշխատել է երկաթուղիում: Թոշակի է անցել 66 տարեկանում:
1980 թվականից ի վեր նա ապրում էր Ամերիկյան Մոնտանա նահանգի Գրեյթ-Ֆոլս շրջանի ծերանոցում:
Բրյունինգը երկրագնդի ամենատարեց մարդու կոչմանն արժանացավ 2009 թվականի հուլիսի 18-ին: Այդ տարի նրան գրանցեցին Գիննեսի «ռեկորդների գրքում»: