Մեկուկես տարեկան հոլանդացի տղան 10 տարվա պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ: Բերկ վան դեր Մեյ անունով տղան, որի ֆուտբոլային ունակությունները բացահայտող տեսանյութը անցյալ շաբաթ հայտնվել էր YouTubе կայքում իր հոր` Յորգի շնորհիվ, իր հմտություններով ապշեցրել է ոչ միայն կայքի միլիոնավոր օգտատերերին, այլ նաև ֆուտբոլային գործակալներն:
Այս հրաշամանուկի ընտանիքի բոլոր անդամները Վենլո քաղաքի «ՎՎՎ» ակումբի երկրպագուներ են: Հենց այս ակումբն էլ «սիմվոլիկ» պայմանագիր է կնքել փոքրիկ ֆուտբոլիստի հետ` նախապես հրավիրելով նրան իր հմտությունները ցուցադրել ակումբի ֆուտբոլիստների մարզումների ժամանակ: