2026 թ. հոկտեմբեր 10, շաբաթ

Թանկանում է նաև մահանալը

Հոկտեմբերի 2-ին Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (նախկինում՝ սոցապ) հանրային քննարկման է դրել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկում է փոխել հուղարկավորության նպաստի կարգը։ Նպաստի չափը մնում է նույնը՝ 200 հազար դրամ, բայց կրճատվում է շահառուների շրջանակը։ Հունվարի 1-ից պետությունը թաղման նպաստ է տալու միայն աղքատության նպաստ ստացող ընտանիքներին։ Մինչ այս 200 հազարը հատկացվում էր բոլոր կենսաթոշակառուների և սոցիալական ապահովության համակարգում հաշվառված քաղաքացիների հուղարկավորության համար։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով օգնությունն այսպես դառնալու է ավելի հասցեական։ Նախարարն օրինակ է բերել իր ընտանիքը, որը փողի կարիք չունի, բայց նպաստ է ստացել տատիկին հուղարկավորելու համար։ Ունիվերսալ վճարումից հրաժարվելու շնորհիվ կառավարությունը պլանավորում է տարեկան 5․6 միլիարդ խնայել՝ այդ միջոցներն ուղղելով կենսաթոշակների բարձրացմանը։ Տարբերությունը մեծ չի լինի․ հունվարից նվազագույն թոշակը կբարձրանա ընդամենը հազար դրամով՝ նախկին 46-ի փոխարեն դառնալով 47 հազար։

DSC02901.JPG 

DSC02849.JPG 

DSC02850.JPG 

DSC02877.JPG 

DSC02855.JPG 

DSC02879.JPG 

DSC02854.JPG 

DSC02856.JPG 

DSC02897.JPG 

DSC02925.JPG 

DSC02887.JPG 

DSC02884.JPG 

DSC02913.JPG 

DSC02864.JPG

Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն, Երևան

Ամենահամեստ հաշվարկներով՝ հուղարկավորության կազմակերպումը Հայաստանում նստում է մոտ 570 հազար դրամ։ 

«Սգո սրահ՝ 80-100,000 դրամ (շատ համեստ թիվ)
Դագաղ՝ ~70,000 (միջին չէ, շատ համեստ դագաղ)
Կատաֆալկա՝ 20,000 (շատ սովորական)
Հերձում, փոս փորել, նկար, թուղթ-մուղթ՝ ~ 100,000 (շատ էժան հաշվարկ)
Հոգեհաց՝ մարդը 6,000 շատ, շատ համեստ (50 հոգին՝ 300,000,  համեստ թիվ)

Էս դեռ լիքը բաներ չհաշված՝ ինքնահող և այլն։ Կլինի 570,000 դրամ անհավանական մինիմում հաշվարկներով։

Միջին աշխատավարձով ապրող ընտանիքը (4 հոգանոց՝ ամիսը 500,000 դրամ եկամտով), սգո պահին, չի կարող «հետ գցած» այսքան գումար ունենալ, և միայն նպաստառուներին չէ «թաղման նպաստի» 200,000 դրամ օգնությունը կարևոր», — գրել է նախկին սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

DSC03035.JPG 

DSC03031.JPG 

DSC03081.JPG 

DSC03082.JPG 

DSC03038.JPG 

DSC03139.JPG 

DSC03079.JPG 

DSC03070.JPG 

DSC03073.JPG

Ավանի կենտրոնական գերեզմանատուն, Երևան

Լրագրող Սուսաննա Չելիկյանը վերջերս գրել է նաև բյուրոկրատական քաշքշուկների մասին։ Դիահերձման համար 79 հազար դրամ վճարելուց հետո նա իմացել է, որ հարազատին ընտանեկան գերեզմանում թաղելու համար պետք է ներկայացնի 1961 թվականին մահացած և այդ գերեզմանում հուղարկավորված մեկ այլ ազգականի մահվան վկայականը։ Գերեզմանատեղի վկայականը բավարար չէ։ Որպեսզի Առողջապահության նախարարությունը թույլ տա նույն վայրում՝ իրար վրա, հուղարկավորություն կատարել, հարկավոր է փաստաթղթավորել արդեն հուղարկավորվածների ծնունդն ու մահը։ 1961 թվականին թողարկված փաստաթուղթը չի պահպանվել, պետական արխիվներում այն գտնելու համար պետք է ժամանակ։ Չելիկյանը փորձել է հարազատի հուղարկավորությունը կազմակերպել մեկ այլ ընտանեկան գերեզմանում, բայց դա էլ չի ստացվել, քանի որ պահանջել են ներկայացնել 1925 թվականին ծնված ազգականի ծննդյան վկայականը։ Արդյունքում ընտանիքը ստիպված է եղել բոլորովին նոր տարածք վերցնել՝ արդեն եղած ընտանեկան գերեզմաններից առանձին։

Գրառման մեկնաբանություններում լրագրողը պարզաբանել է՝ «հողի հոսող վայրերում» տարածք են հատկացնում 26 900 դրամ պետական վճարի դիմաց, իսկ ավելի «էլիտար» տարածներում հող ստանալու համար հարկավոր է վճարել 500 հազարից մեկուկես միլիոն դրամ։

Պատմությունը հիշեցնում է Ալեքսանդր Սոկուրովի «Երկրորդ շրջան» ֆիլմի սյուժեն, երբ հորը հուղարկավորելու համար եկած հերոսին թալանում են։

DSC02962.JPG 

DSC02960.JPG 

DSC03000.JPG  

DSC02975.JPG 

DSC02961.JPG 

DSC02948.JPG 

DSC02944.JPG 

DSC02953.JPG 

DSC02949.JPG 

DSC03025.JPG 

DSC02983.JPG 

DSC02985.JPG 

DSC02989.JPG 

DSC02994.JPG 

DSC03010.JPG 

DSC03019.JPG

Նուբարաշենի գերեզմանատուն, Երևան

Հարազատին կորցրած մարդը հայտնվում է դիահերձարաններից, արխիվներից, գերեզմաններից և անվերջ միջնորդներից բաղկացած պղտոր համակարգի թակարդում։

Պետությունը պահպանում է վերահսկողությունը առանցքային ենթակառուցվածքի նկատմամբ (բոլոր գերեզմանները պետական կամ մունիցիպալ են), բայց հուղարկավորությունների կազմակերպման զգալի մասը թողնվում է անհատների և մասնավոր շուկայի վրա։

DSC01308.JPG 

DSC01317.JPG 

DSC01301.JPG 

DSC01282.JPG 

DSC01306.JPG

Գերեզմանատուն Գորիսում

Երևանի գերեզմանները կառավարում է քաղաքապետարանին կից «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը։ ՀՈԱԿ-ի տրամադրած վկայականի հիման վրա կազմակերպվում է թաղումը կոնկրետ գերեզմանատան կոնկրետ հատվածում։ Հուղարկավորության համար հողը՝ 2,5-ից 12,5 քմ, Հայաստանում պետք է տրամադրվի անվճար, բայց իրականում գործում է միջնորդ ծառայությունների մի այնպիսի համակարգ, որ քիչ թե շատ հասանելի տեղում տարածք ստանալու համար պետք է վճարել։

Չնայած սահմանված նորմերը գերազանցող գերեզմանատեղիների կամ փակ գերեզմանատներում տեղ հատկացնելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, կանոնները հաճախ խախտվում են։ 2022-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել գերեզմանատներից մեկի տնօրենին՝ թույլատրելիից մեծ մակերեսով ընտանեկան գերեզմանոցներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու համար։

Թաղման նպաստի շուրջ քննարկումները միայն սոցիալական քաղաքականության մասին չեն, այլ նաև՝ մահվան կազմակերպման գործում պետության դերի։ Եթե պետությունը կրճատում է նպաստը՝ պահպանելով հուղարկավորությունների բարդ, թանկ և պղտոր համակարգը, հանրային դժգոհությունը կապվում է ոչ միայն 200 հազար դրամի կորստի, այլև հասկանալի և աշխատող կանոնների բացակայության հետ։

Սերգեյ Մոխովը գրում է, որ ԽՍՀՄ-ում հուղարկավորությունների կազմակերպման կենտրոնացված համակարգ այդպես էլ չհասցրեց ձևավորվել։ 1980-ականներին, երբ արդեն կարելի էր կորպորատիվներ ստեղծել, հայտնվեցին առաջին մասնավոր սգո բյուրոները, բայց գերեզմանատները, դիահերձարանները և դիակիզարանները մնացին պետության տիրապետության տակ, և ինչպես կոմունալ ենթակառուցվածքների մեծ մասը՝ բավարար չէին ֆինանսավորվում։ Անորոշության գոտիներում առաջանում էին միջնորդներ և լրացուցիչ ծառայություններ։ 

DSC00193.JPG 

DSC00195.JPG 

DSC00218.JPG 

DSC00203.JPG 

DSC00221.JPG

Եզդիների գերեզմանոց Բարձրաշեն գյուղի մոտակայքում

Երևանում այսօր 21 գերեզմանատուն կա՝ ավելի քան 500 հեկտար ընդհանուր մակերեսով։ Դրանցից չորսը՝ Ներքին Չարբախինը, Շահումյան-1-ը, Քանաքեռինը և Ավանինը, համարվում են մասնակի փակ. նոր գերեզմանատեղեր այստեղ չեն տրամադրվում, հուղարկավորությունները թույլատրվում են միայն ընտանեկան գերեզմանոցներում։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանի խոսքով, եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, 15-20 տարի անց Երևանում բաց գերեզմանատուն չի մնալու։ 

Հայաստանում գերեզմանների զբաղեցրած գումարային մակերեսի մասին պաշտոնական տվյալներ չկան, սահմանամերձ տարածքներում կան լքված գերեզմանատներ, որոնց տիրություն են անում սահմանապահ զորքերը։ 

DSC04197.JPG 

DSC04162.JPG 

DSC04215.JPG 

DSC04173.JPG 

DSC04224.JPG 

DSC04225.JPG 

DSC04223.JPG

Գերեզմանատուն Այգուտ գյուղի մոտակայքում

Շատ գերեզմանատներ դժվար հասանելի են։ Վանաձորում, օրինակ, գերեզմանատան հեռավոր հատվածներ, այդ թվում՝ զինվորական պանթեոն, հնարավոր չէ հասնել առանց անձնական մեքենայի։ Մինչդեռ Ավանի կենտրոնական գերեզմանատունը չափից դուրս հասանելի է. այն գտնվում է ուղիղ Մասիվի հանրակացարանի պատուհանների տակ, թեև օրենքը պահանջում է գերեզմանները տեղակայել բնակելի տներից առնվազն 300 մետր հեռավորության վրա։

«Հուղարկավորության, գերեզմանատների և դիակիզարանների մասին» օրենքի համաձայն, կրեմացիան իրավաբանորեն թույլատրելի է սկսած 2006 թվականից, բայց դիակիզարան բացելու ծրագրերն այդպես էլ չեն իրագործվել։

DSC04033.JPG 

DSC04023.JPG 

DSC04010.JPG 

DSC04013.JPG 

DSC04053.JPG 

DSC04014.JPG 

DSC04016.JPG 

DSC04020.JPG 

DSC04034.JPG 

DSC04036.JPG 

DSC04037.JPG 

DSC04041.JPG

Նոր գերեզմանատուն, Վանաձոր

Անաստասիա Կարկոցկայա