Բերլուսկոնին պահանջում է Խորհրդարանի խոսնակի հրաժարականը
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պահանջել է իր կուսակցական գործընկերոջ՝ «Ազատության ազգ»-ի անդամ, իտալական խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Ջանֆրանկո Ֆինիի հրաժարականը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Դժգոհելով, որ Ֆինին անընհդատ քննադատում է կուսակցության ընդունած որոշումները, Բերլուսկոնին խոսնակին կուսակացական ներքին տարաձայնությունների ու դավադրություններիմեջ է մեղադրել։
Պահանջելով Ֆինիի հրաժարականը՝ վարչապետը վստահեցրել է, որ խոսնակի բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնա կառավարող կոալիցիայի գործունեությանը, որի կազմում են «Ազատության ազգ» և «Հյուսիսային լիգա» կուսակցությունները։
Ըստ The Guardian-ի տվյալների` Բերլուսկոնիի պահանջից հետո խոսնակի կողմնակից պատգամավորներից մի քանիսը հրաժարական են տվել։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ խոսնակին սատարում է մոտ 50 պատգամավոր, իսկ ինքը՝ խոսնակը, մտադիր չէ թողնել իր պաշտոնը։